Skip to main content

Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ

Լրահոս

Եթե մինչև 2026 թվականը չձևավորվեն իրական քաղաքական դաշինքներ, ապա նույնիսկ մեծամասնության ձայները կարող են վերածվել փոքրամասնության ներկայացուցչության, իսկ հանրային սպասումները՝ հերթական փակուղու․ Անանյան

Վաղարշապատում արձանագրված արդյունքները բացահայտում են Հայաստանի գործող ՏԻՄ ընտրակարգի կառուցվածքային հակասությունները: Իշխող կուսակցությունը հաղթող է հռչակվում ոչ թե հանրային մեծամասնության, այլ՝ ընտրական մաթեմատիկայի հաշվին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Միասնության թևեր» նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընդամենը 21.8% ընտրողների աջակցություն (15,298 քվե՝ 69,866 ընտրողից)։ Սակայն շեմը չհաղթահարած ուժերի ձայների դուրսմղումից հետո այն ձևավորում է ավագանու 59.3% մեծամասնություն՝ 27 մանդատից ունենալով 16 մանդատ։

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում

Այս ընտրակարգը (համամասնական + Դ’Հոնտի մեթոդ + բարձր անցողիկ շեմեր) իրական ներկայացուցչությունը փոխարինում է արհեստական մեծամասնության ստեղծմամբ։ Արդյունքում՝ ընդդիմադիր ուժերը, որոնք միասին ստացել են ավելի շատ ձայներ, ստանում են ավելի քիչ ներկայացուցչություն։

Սակայն սա նախադեպ չէ։ Սա նախազգուշացում է։

Վաղարշապատի մոդելը կարող է ամբողջությամբ կրկնվել 2026 թվականին կայանալիք համապետական ընտրություններին։ Եթե ընդդիմադիր դաշտը մնա մասնատված, ինքնաբավ, անվստահ ու առանց համախմբման, ապա ընտրական համակարգը կրկին կվերարտադրի իշխանությանը՝ նույն մաթեմատիկական տրամաբանությամբ, անգամ հանրային մեծամասնության բացակայությամբ։

Ռիսկն ունի երկու երես

Փոքր կուսակցությունների ստացած հազարավոր ձայները «կայրվեն»՝ չհաղթահարելով շեմը:

Էլեկտորալ ռեսուրսը կմսխվի, և

իշխանությունը կպահպանվի՝ «պարտվածների մասնատմամբ»։

Քաղաքագիտորեն սա նշանակում է․

երբ ընդդիմադիր դաշտում գերակշռում է «խորհրդանշական մասնակցությունը» առանց ռազմավարության՝ համակարգը սկսում է աշխատել ոչ թե բազմակարծության,

այլ՝ մեկ ուժի գերակայության ինստիտուցիոնալ ամրապնդման օգտին։ Այստեղ է ձևավորվում ամենավտանգավորը՝ օրինականության և լեգիտիմության տարանջատումը։ Օրենքը գործում է, բայց այլևս չի արտացոլում հանրային կամքի ամբողջական պատկերը։

Վաղարշապատի ընտրությունները պետք է կարդալ որպես ազդանշան։

Եթե մինչև 2026 թվականը չձևավորվեն՝ լայն համախմբումներ, իրական քաղաքական դաշինքներ և ընդհանուր ռազմավարություն, ապա նույնիսկ մեծամասնության ձայները

կարող են վերածվել փոքրամասնության ներկայացուցչության, իսկ հանրային սպասումները՝ հերթական փակուղու»,- գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև