Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

«Դավիթը քաղբանտարկյալ է, իսկ դատավոր Չիչոյանի դատական ակտը՝ սնանկ»

Փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Ինչպես նշել էի նախորդիվ, այս ցանկը շատ երկար է և պարբերաբար ներկայացնելու եմ, քանի որ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակվել է այդ հոդվածով ՀՀ դատական պրակիտիկայում աննախադեպ խիստ պատիժ։
Այսպես,
Թիվ ԱՎԴ/0056/01/17 քրեական գործով 2003թ ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք) մեղադրվող անձի նկատմամբ դատարանը պատիժ է նշանակվել 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 5 տարի ժամկետով ազատազրկում, իսկ 235-րդ հոդվածի 1-ին մասով` 1 տարի ժամկետով:
Վերջնական պատիժ Է նշանակվել ազատազրկում՝ 5 ՏԱՐԻ 6 ԱՄԻՍ ժամկետով, իսկ ՔԱՂԲԱՆՏԱԿՅԱԼ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ դատավոր Ժ. Չիչոյանը միայն ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով պատիժ է նշանակել 6 տարի 3 ամիս ժամկետով։
Պատճառը մեկն է. ապօրինի ազատությունից զրկել Դավիթին՝ քաղաքական գործընթացներից հեռու պահելու համար, սակայն այսօր Մասիս համայնքը ցույց տվեց , որ Դավիթին չեք կարող մեկուսացնել, վախեցնել և չեզոքացնել։
Առաջիկայում վերաքննիչ ատյանն է պարտավոր լինելու իրականացնել արդարադատություն, իսկ վերաքննիչի համար ես առանձին ցանկ եմ պատրաստել, որտեղ այդ հոդվածով հենց վերաքննիչ ատյանն է մեղմ պատիժներ սահմանել, հուսամ վերաքննիչ ատյանը չի խուսափի արդարադատություն իրականացնելուց։
Հ.Գ. Այն, որ Դավիթը պիտի արդարացվի, քանի որ որևէ հանցանք չի գործել, դա անխոս, սակայն պատժի չափի մասով այս համեմատականները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Դավիթը քաղբանտարկյալ է, իսկ դատավոր Չիչոյանի դատական ակտը՝ սնանկ։
Facebook
Twitter

Կարդացեք նաև