«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ներկայացրել է իր առաջարկները կրթական համակարգի բարեփոխումների վերաբերյալ՝ ընդգծելով, որ գործող մոդելը չի խրախուսում սովորելու ցանկությունը։
«Հայաստանում համակարգն այնպիսին է, որ ստացվում է`ավագ դպրոցը սովորեցնում է չսիրել կրթությունը, չսովորել։ Մենք առաջարկում ենք փոխել տրամաբանությունն ամբողջությամբ. դպրոցն ավարտող աշակերտը պետք է լինի ինքնակայացած և ինքնակերտած»։ Թաթոյանը առաջարկում է նոր տրամաբանություն, ըստ որի՝ դպրոցն ավարտող յուրաքանչյուր աշակերտ պետք է լինի ինքնակայացած և ինքնակերտված անձ։
«Չսպասի՝ տեսնի ծնողը հնարավորություն ունի իր համար կրկնուսույց վարձելու, թե մնա բախտի քմահաճույքին։ Կրթական համակարգը պետք է դպրոցականին պատրաստի բուհական համակարգի համար». Արման Թաթոյան»,– նշել է Թաթոյանը՝ շեշտելով, որ դպրոցը պետք է դառնա գիտելիքի, ոչ թե հավելյալ վճարովի դասերի վրա հիմնված առաջադիմության հարթակ։

















































