Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Նոր «պատմական բացահայտումները» իրականում ծառայում են մեկ նպատակին՝ կրկին խաբել հանրությանը, կրկին «մշուշի» մեջ պահել 2020-ի և հետագա աղետների պատասխանատվության հարցը. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Իր հանրային գործունեությունը բացառապես փաշինյական օրակարգին ծառայեցրած դեմքերից մեկն այսօր որոշել է «քննադատել» Նիկոլին, բայց ձեռի հետ իրական թիրախ դարձնել Առաջին և Երրորդ նախագահներին՝ կոնսպիրոլոգիկ մի տեսություն առաջ քաշելով։ Ըստ էության «Անի» կենտրոնի շեֆը բերում է օրինակներ, որոնք, եթե հակիրճ ներկայացնեմ, հետևյալի մասին են․ «Առաջին նախագահը ցանկացել է լուծել Արցախի հարցը, որ այն մնա հայկական, Երրորդ նախագահը դրան խանգարել է»։

Ըստ էության՝ իշխանական քարոզչամեքենան ամենաչնչին առիթն օգտագործում է՝ երկու նախագահների միջև արհեստական սեպ խրելու համար։ Սա դասական տեխնոլոգիա է․ երբ սեփական ձախողումների պատասխանատվությունից խուսափելու նպատակով սկսում են ընդդիմադիր դաշտը ներսից մասնատել, ստեղծել կեղծ հակադրություններ ու խարխլել ներքին համախմբման ցանկացած հնարավորություն։

Մի փոքր լիկբեզ անեմ որոշ «փորձառուների» և հատկապես քաղաքականությամբ նոր զբաղվողների համար։ Այսօր, բնականաբար, շատերն են մոռանում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ այն եզակի ընդդիմադիրներից էր, ով երկու անգամ՝ «Հանրային»-ի և «Կենտրոն» հեռուստաեթերում, հրապարակավ հայտարարել էր, որ ինքը «սատարում է Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթին»՝ արձանագրելով, որ ամբողջովին կիսում է Արցախի հարցում Սարգսյանի մոտեցումները։

Այս գործողություններով Փաշինյանի իշխանությունը նպատակ ունի ամբողջովին մաքրել իրենց իսկ իրական, փաստաթղթերով ու հետևանքներով հաստատված՝ Արցախի ուղղությամբ կատարված քաղաքական ու ռազմաքաղաքական ճգնաժամային ձախողումն ու դավաճանությունը։ Արցախը «պարան» էր ոչ թե նախկինների քաղաքականության, այլ հենց այս իշխանության սխալների, ու հիմա նրանք ամեն գնով փորձում են այդ թեզը հանրային լայն տիրաժավորմամբ տեղափոխել նախկինների վրա՝ ներկայացնելով, թե իբր իրենք ժառանգել են «անլուծելի հանգույց», մինչդեռ փաստացի իրենք էին, որ վերջնականապես կտրեցին Արցախի ճակատագիրը՝ քաղաքական անհեռատեսությամբ, անպատասխանատու ասելիքով և զրոյացված դիվանագիտությամբ։

Ուստի այս նոր «պատմական բացահայտումները», որով իբրև ուզում են ցույց տալ նախկինների միջև անհաշտություն կամ անհամատեղելիություն, իրականում ծառայում են մեկ նպատակին՝ կրկին խաբել հանրությանը, կրկին «մշուշի» մեջ պահել 2020-ի և հետագա աղետների պատասխանատվության հարցը, ձեռի հետ հերթական անգամ փոխել օրակարգը, որպեսզի հանրությունը չքննարկի գործընթացների իրական բովանդակությունը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031