Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Բազմաթիվ տնտեսավարողներ կորցնելով աշխատանքն ու բիզնեսը՝ գնացել են աշխատանքից դեպի նպաստ. Թադևոս Ավետիսյան

2025 թվականից ուժի մեջ մտած հարկային փոփոխություններից հետո, այն, ինչ օբյեկտիվորեն կանխատեսում էինք, ասում էինք, որ  փոքր և միկրոբիզնեսն անհանգստացած է, մեր բոլոր մտահոգությունները, փաստարկներըիրականություն դարձան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային Ժողովի  «Հայաստան» խմբակցության պատգամավոր,  տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

«Փոքր ու միջին բիզնեսի համար հարկային բեռի զգալի ավելացման հետևանքով Հայաստանում աննախադեպ թվով բիզնեսներ են փակվել: Բազմաթիվ ՓՄՁ-ներ՝ այդ թվում մասնագիտական ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատարեր, փոքր արտադրություններ, գեղեցկության սրահներ և այլն, դադարեցրել են իրենց գործունեությունը, որոշ մասն էլ, ենթադրաբար, գործունեություն են ծավալում ստվերում»,-նշել է նա:

Ավետիսյանի դիտարկմամբ՝  բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ, որտեղ, նաև, հազարավոր  մարդիկ էին աշխատում, ու, իրենց աշխատանքով՝ առօրյա կյանքի հոգսերը հոգում, կանգնել են փաստի առաջ: Այսպիսով՝ ստեղծված իրավիճակից ոչ միայն փոքր բիզնեսի տնտեսական գործունեությունն է տուժել, այլ նաև՝  հասարակ քաղաքացին, ով աշխատում էր տվյալ կազմակերպությունում:

Նրա գնահատմամբ՝ այս ամենը էական սոցիալական հարված էր ոլորտին:

«Երբ ասում ենք այս իշխանության  վարած քաղաքականությունն ունի ընդգծված հակասոցիալական բնույթ, նաև, նկատի ունենք՝ հենց սա: Այսինքն,  հարվածը՝ այն տնտեսվարողներին, ովքեր իրենց աշխատանքով  նաև առավելապես սոցիալական խնդիր են լուծում՝ իրենք իրենց համար, ինչպես նաև՝ բազմահազար աշխատողների»,-ավելացրել է Ավետիսյանը:

Նա նաև նկատում է՝ ստացվում է՝ «առաջին փուլում որոշակի ավել հարկեր հավաքեցին այս ոլորտից»: Սակայն, ըստ տնտեսագետի՝ սա ունենալու է կարճաժամկետ բնույթ, որովհետև, իրականում բիզնեսը փակվել՝ նշանակում է՝ ինչքան էլ դու բարձրացնես  հարկերը, եթե այդ բիզնեսը փակվի կամ ստվերի տակ անցնի, մի փուլից հետո կրճատվելու են հարկերը:

«Նման հարկային քաղաքականությամբ տեղի է ունենում վերադասավորում: Ընկճելով, ապա խթանելով փոքր բիզնեսը՝ այդ դաշտը փորձում են տեղափոխել խոշոր և գերխոշոր բիզնես ոլորտ»,-համոզմունք է հայտնել տնտեսագետը:

Ավետիսյանի խոսքով, կրկնակի հարկային բեռը փաստ է՝ օբյեկտիվորեն բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների համար անդառնալի հետևանք ունեցավ:

Նշենք, որ ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնել էին, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաձայն ավելացել է գործունեությունը նոր գրանցած կամ վերսկսած հարկ վճարողների քանակը:

Տնտեսագետը համամիտ չէ այս վիճակագրության հետ. «Իմ աչքի առաջ թվեր են ակնհայտորեն կեղծվում, ըստ էութան,  քաղաքական պատվերով: Վերջերս, օրինակ՝  հապճեպ պետբյուջեի քննարկման վերջին օրով  հրապարակեցին մի ցուցանիշ, իբրև թե աղքատության մակարդակը նվազել է 2023-24 թթ.-ների համեմատ, բայց, այնտեղ մանր տառերով գրել էին, որ համադրելի չէ 2024 թիվը նախորդ տարիների հետ: Բայց դա ո՞վ է կարդում՝ ոչ ոք,  ըստ էության, նույնիսկ՝ նախարարը չի կարդում, երբ որ վերցնում ու  հպարտանում է, իբրև կրճատվել է անահամադրելի ցուցանիշը համադրելով:

«Այնուամենայնիվ, եթե ինչ-որ ոլորտներում էլ նոր բիզնես է բացվել, շատ կարևոր է՝ առանց որևէ սուբյեկտիվ կողմի, թե այն հազարավորները, որ փակվել են՝ ինչ հետևանքներ են ունեցել: Ի վերջո, այս իշխանությունն ասում էր՝  նպաստից դեպի աշխատանք: Բայց ակնհայտ է, որ փոքր բիզնեսի բազմահազար տնտեսվարողները,  երբ որ փակվել են, իրենք իրենց մի մասը  և մեծ մասը, հակառակ ընթացքի մեջ է, այսինքն՝ կորցնելով աշխատանքն ու բիզնեսը, սեփական քրտինքով եկամուտ ունենալու հնարավորությունը, գնացել են աշխատանքից դեպի  նպաստ»,-եզրափակել է Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից կրկնակի բարձրացվել են փոքր և միջին ձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգում գործող հարկման դրույքաչափերը` շրջանառության հարկը, իսկ հուլիսից մասնագիտական ծառայությունների հարկումը բերվել է ընդհանուր հարկման դաշտ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031