Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Կոչ ենք անում բոլորիդ՝ միասնական ուժերով մեր բողոքի ձայնը բարձրացնենք ընդդեմ այս ապօրինությունների և անարդարությունների. Իշխան Սաղաթելյան

Գլխավոր դատախազության դիմաց տեղի է ունենում  բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների, ի պաշտպանություն Հայաստանում խոսքի ազատությանը, ժողովրդավարությանը և ընդդեմ բռնապետության։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Բողոքի ակցիայից հետո երթով շարժվելու ենք դեպի Շենգավիթի դատարան, որտեղ տեղի է ունենում Բագրատ սրբազանի և 18 արդարների դատավարությունը։ Կոչ ենք անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի ակցիային և միասնական ուժերով մեր բողոքի ձայնը բարձրացնենք ընդդեմ այս ապօրինությունների և անարդարությունների»,- նշել է նա:

«Այսօրվա դատավաիրավական համակարգը դարձել է Նիկոլ Փաշինյանի ձեռքին բութ գործիք: Երկրում մեկ անձի իշխանություն հաստատելու, բռնաճնշումներ գործադրելու, կեղծ, շինծու մեղադրանքներով մարդկանց կալանքի տանելու համար: Բայց, դա չի նշանակում, որ, մենք, մեր ձայնը պետք է չբարձրաձայնենք: Այն կարծիքին ենք, եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա ամեն անգամ մարսել իր հերթական ձերբակալությունը, բռնաճնշումը, ինքը կանգ չի առնելու և շարունակելու է: Հետևաբար, այս իշխանությունների բռնություններին պետք է հակազդել ժողովրդի կամքով»,- ավելացրել է Սաղաթելյանը։

Նրա դիտարկմամբ՝ երկրում կան հինգ տասնյակից ավելի քաղբանտարկյալներ՝ ազգային բարերար, սրբազան հայրեր, Արցախի ու Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ, լրագրողներ, բլոգերներ հասարակ քաղաքացիներ, ովքեր այսօր գտնվում են անազատության մեջ՝ բացառապես նրա համար, որ ունեն սեփական տեսակետ, պայքարում են հայկական ինքնության համար և հաշտ չեն այսօրվա՝ իշխանության վարած հակահայ քաղաքականության հետ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031