Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

ԵՄ առաջնորդներն անընդունելի են համարում Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ խաղաղության ծրագրի որոշ կետեր. Տուսկ

ԵՄ առաջնորդներն անընդունելի են համարում ԱՄՆ-ի՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագրի 28 կետերից մի քանիսը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Լուանդայում Ուկրաինայի հարցով ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո, ТАСС-ի փոխանցմամբ։

«Ուռա-լավատեսության համար քիչ հիմքեր կան։ Եվրոպական առաջնորդների շրջանում կա բացարձակ համաձայնություն, որ մի քանի տասնյակ ժամ առաջ ներկայացված 28 կետերի վրա աշխատանքը պետք է շարունակվի, որոնցից մի քանիսը անընդունելի են», — ասել Լեհաստանի վարչապետը։

Տուսկը պարզաբանել է, որ եվրոպացի առաջնորդները գոհ չեն Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատման կետից։ Ավելին, Տուսկը շեշտել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը պահպանելու անհրաժեշտությունը։ Նա նաև նշել է, որ Կիևի անվտանգության երաշխիքի համար ՆԱՏՕ-ի կործանիչներ Լեհաստան տեղակայելու կետը հանվել է ծրագրից։

Նոյեմբերի 24-ին Լուանդայում՝ ԵՄ-Աֆրիկյան միության գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել եվրոպացի առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպում՝ Ուկրաինայի հարցով: Հիմնական թեման Միացյալ Նահանգների կողմից ներկայացված ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրն էր:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031