Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Հայկազովի պшյթյունից զnhվածներին մինչև այժմ կարգավիճակ չի տրվել, չի արձանագրվել այդ պայթյունի և պшտերազմի կապը. Տիգրան Աբրահամյան

Արցախում 2023-ի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի և արցախցիներին բռնի հայրենազրկելուն զուգահեռ ողբերգության մեկ այլ էջ գրանցվեց` ՊԲ վառելիքաքսուքային պահեստը պայթեց, որի հետևանքով 2 հարյուրից ավելի զոհեր եղան, 2 տասնյակ մարդու ճակատագիր էլ մինչ այժմ հայտնի չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Զոհերի ընտանիքի անդամները, հարազատները 2 տարուց ավելի է տարբեր դռներ են ծեծում, փորձում հասկանալ, թե իրականում ի՞նչ է եղել, ի՞նչ պայմաններում այսպիսի աղետ եղավ, ովքե՞ր են պատասխանատուներ, բայց այդպես էլ պատշաճ պատասխան չեն ստացել:

Ավելին, մինչ այժմ, զոհվածներին կարգավիճակ չի տրվել, չի արձանագրվել այդ պայթյունի և պատերազմի կապը ու նրանց ընտանիքները համապատասխան հիմնադրամից աջակցություն չեն ստանում:

Այդ զոհերից շուրջ 8 տասնյակը ուժային տարբեր կառույցների ներկայացուցիչներ էին, շատերն ուղիղ դիրքերից էին իջել պահեստ, իսկ ընդհանուր առմամբ պայթյունի հետ առնչվող ողջ եղելությունը պատերազմական գործողությունների հետ ուղիղ առնչություն ուներ:

Իշխող ռեժիմին մարդիկ պետք է պատերազմ ուղարկելու, վարժական հավաքների, ծառայության համար, սակայն երբ նման ողբերգություն է լինում, զոհերի ընտանիքները մնում են իրենց վշտի ու խնդիրների հետ միայնակ»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031