Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

ՌԴ-ն կշարունակի սերտորեն համագործակցել իր դաշնակիցների հետ ՀԱՊԿ-ի ռազմшկան ներուժի ամրապնդման հետ կապված բոլոր հարցերում. Պուտին

Ռուսական զենքը ապացուցել է իր արդյունավետությունը իրական մարտերում, և Մոսկվան առաջարկում է ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներին նման սարքավորումներով զինելու լայնածավալ ծրագիր, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովին:

Նա նշել է, որ ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում:

«Ռուսաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր դաշնակիցների հետ ՀԱՊԿ-ի ռազմական ներուժի ամրապնդման հետ կապված բոլոր հարցերում:Մենք մեր ջանքերը կկենտրոնացնենք ազգային զորքերի մարտական ​​պատրաստվածության բարձրացման և կոլեկտիվ ուժերի հրամանատարության ու վերահսկողության բարելավման վրա», — նշել է Պուտինը։

Նա առաջարկել է ՀԱՊԿ-ն ռուսական ամենաարդյունավետ զենքով և տեխնիկայով զինելու լայնածավալ ծրագիր, որը ապացուցել է իր արդյունավետությունն իրական ռազմական գործողություններում:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն իր նախագահության ընթացքում կանի ամեն ինչ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության հիմնական ոլորտներում շարունակականությունը պահպանելու համար։

«Մոսկվան մտադիր է զարգացնել ՀԱՊԿ երկրների միջև համագործակցությունը՝ հիմնված իսկական դաշինքի, բարեկամության և բարիդրացիության, միմյանց շահերը հարգելու և հաշվի առնելու, փոխադարձ օգնության և աջակցության սկզբունքների վրա», — ասել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք, որ այսօր Բիշքեկում տեղի է ունենում ՀԱՊԿ առաջնորդների գագաթբաժողովը, որին մասնակցում են՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031