Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Թաթոյանը շատ կարևոր հայտարարություն է անում՝ հոյակապ իմանալով, որ Ալիևը երբեք այդ թուղթը չի ստորագրի․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ  Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երեկ քաղաքական դաշտում առաջնորդության հայտ ներկայացրած նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ասուլիսում հնչած բազմաթիվ մտքերից ուզում եմ առանձնացնել հատկապես մեկը, որը ինձ համար առանձնահատուկ հետաքրքրքական էր։
Նա ասուլիսում «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ հարցին պատասխանել էր․ «Խաղաղության պայմանագիրը կստորագրեմ, բայց առաջինը թող Ադրբեջանի նախագահը ստորագրի»։ Նա նաև նշել էր, որ ՀՀ-ն Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն չի փոխելու։ Բացի այդ, ասել էր․ «Մենք պետք է ԱՄՆ-ի պես հզոր երկրի միջնորդական առաքելությունն այնպես օգտագործենք, որ ծառայի մեր երկրի շահերին, ոչ թե մսխենք, ինչպես անում է Նիկոլ Փաշինյանը»։
Անկեղծ կասեմ՝ «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ նման հստակ դիրքորոշում կարող է արտահայտել Ադրբեջանի քաղաքականությունից հասկացող մարդը։ Այն, որ Թաթոյանը շատ պրոֆեսիոնալ կերպով հասկանում է Ադրբեջանի պետական քաղաքականությունը, նորություն չէ։ Բայց որպես քաղաքական հայտ ներկայացրած մարդ՝ նա շատ կարևոր հայտարարություն է անում՝ հոյակապ իմանալով, որ Ալիևը երբեք այդ թուղթը չի ստորագրի։
Վերջին երեք տարիներին ես համառորեն ու փաստական կերպով փորձում էի նաև ընդդիմադիր դաշտին ցույց տալ, որ պետք չի կռիվ տալ այդ պայմանագրի հետ․ դա չի ստորագրվելու, բայց իրենք անգամ նախաստորագրումից հետո են կռվում մի թղթի հետ, որը Ալիևը երբեք չի ստորագրելու։ Բավական է տեսնել Բաքվի զավթողական ծրագրերը, և միանգամից պարզ կդառնա, որ խնդիրները բոլորովին այլ դաշտում են։ Իսկ այդ թղթի դեմ անիմաստ տեղը պայքարողները պիտակավորվում են որպես «խաղաղության ընդդիմադիրներ»։
ԱՄՆ միջնորդության թեման ևս կարևոր է, և ես լիովին կիսում եմ այն կարծիքը, որ ներկայիս իշխանությունը փաստացի մսխում է այս միջնորդությունը, մինչդեռ կարելի է դրանից օգուտներ քաղել։ Ինքս բազմիցս գրել եմ դրա մասին։
Թաթոյանը նաև բանավեճի հրավիրեց ներկայիս ղեկավարին։ Վստահ եմ՝ վերջինս չի գնա, քանի որ իրեն որևէ բովանդակային քննարկում պետք չէ, իր համար ձեռնտու խաղը նախկին–ներկա խաղն է, դրանից դուրս ոչ ուզում է խաղալ, ոչ էլ կարող է։ Իսկ այս խաղի շարունակությունը ամենամեծ վնասն է հասցնում Հայաստանին։
Ինչևէ, առաջարկում եմ Թաթոյանի ասուլիսը լսել ամբողջությամբ։ Ինձ հետաքրքիր կլինի իմանալ իմ էջին հետևորդների կարծիքը, քանի որ իմ վերլուծություններին խելացի ու գիտակից մարդիկ են մեծամասամբ հետևում, որոնք իմ հետ միասին՝ որպես սրտացավ քաղաքացիներ՝ լուծումների են սպասում։ Խնդրում եմ կարծիք գրելիս լինել բովանդակային՝ առանց ավելորդ պիտակավորումների և վիրավորանքների։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031