Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Պատմաբանները կգրեն՝ եկեղեցին և իսկական հոգևորականները մնացին կանգուն, ազգային ուժերը չկոտրվեցին․ Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ,  «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․
Տարիներ հետո պատմաբանները Հայաստանի այս շրջանի մասին կգրեն, որ Արցախը հանձնած, հայ ժողովրդին մահ, պարտություն և ողբերգություն բերած Փաշինյանը այդքանից հետո շարունակում էր մնալ իշխանության, քանի որ
— պատերազմից հետո գտնվեցին բանակի գեներալներ, ովքեր կանգնեցին նրա առաջ և պատվի առան,
— գտնվեցին հոգևորականներ, սրբազաններ, ովքեր եկեղեցին պղծողի և իրենց հոգևոր եղբայրներին գերի վերցնողի առաջ ծնկի եկան, իսկ Արցախի թեմի առաջնորդը խոնարհվեց Արցախը հանձնողի առաջ,
— գտնվեցին քաղաքական ուժեր, գործիչներ, ովքեր համակերպվեցին, պայմանավորվեցին, վախեցան և այդպես էլ պատասխանատվություն չստանձնեցին պայքարելու,
— գտնվեցին գործիչներ, ովքեր սոցիալական ցանցերից այդպես էլ դուրս չեկան կամ գլխավոր թիրախին թողնելով` հին ու նոր արեցին,
— գտվեցին հայ գործարարներ, ովքեր ֆինանսավորեցին դավաճանին իր հակահայ ծրագրերը իրականացնելու համար,
-գտվեցին քննիչներ, դատախազներ, դատավորներ, ովքեր բութ գործիք դարձան ազգակործանի ձեռքին նրա իշխանությունը պահելու համար։
Բայց նաև կգրեն, որ այս ամենը ուներ նաև դրական ազդեցություն. սա մաքրվելու, ջրեր զուլալելու, թացը չորից տարբերակելու հնարավորություն էր։
Կգրեն, որ վերը նշված մարդկանց կողքին կային արժանապատիվ հոգևորականներ, գործարարներ, ազգային գործիչներ, զինվորականներ, դատավորներ, պարզապես ազնիվ և հայրենասեր քաղաքացիներ, ովքեր զրկանքների, բանտարկությունների գնով պայքարեցին և չհանձնվեցին:
Եվ այս ամոթալի շրջանը երկար չտևեց. Եկեղեցին և իսկական հոգևորականները մնացին կանգուն, ազգային ուժերը չկոտրվեցին, կազմակեպեցին իրենց ժողովրդին՝ ազատագրելով հայրենիքը դավաճաններից և գործակալներից։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031