Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովում քննարկվել է Բաքվում պահվող հայ պատшնդների ազատման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերը

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 29-ին և 30-ին Ալմելոյում գումարվել է Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողով, որը, սովորաբար, գումարվում է երկու տարին մեկ։Ավելի քան երկու տասնյակ մասնակիցներ, որոնք ներկայացնում էին Հայ դատի Եվրոպայի ամենաակտիվ և քաղաքականապես ներգրավված հանձնախմբերը, վերագնահատել են նախընթաց ժամանակահատվածի գործունեությունը, վերահաստատել հավաքական պատասխանատվությունը՝ ապահովելու համապատասխան միջազգային աջակցություն՝ Հայաստանի Հանրապետությանը ներկայիս մարտահրավերները հաղթահարելու գործում։

Խորհրդաժողովի օրակարգը ներառում էր Բաքվում պահվող հայ պատանդների ազատման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերը, էթնիկ զտման ենթարկված Արցախի հայերի պաշտպանությունը և Հայրենիք հավաքական վերադարձի արցախահայության անօտարելի իրավունքը, Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Շեշտվել է համայնքներում Հայ դատի ծավալած ոլորտներում երիտասարդների ներգրավվածությունը  բարձրացնելու անհրաժեշտությունը։

Քննարկվել և դատապարտվել է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների հետընթացը, ինչն էապես թուլացնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի ընթացիկ աշխատանքների արդյունավետությունը Հայաստանի նկատմամբ միջազգային աջակցություն ապահովելու տեսանկյունից։

Այս առիթով ՀՅԴ Հայ դատի միջազգային հանձնախմբի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշել է․«Եվրոպան շատ կարևոր և յուրահատուկ տեղ ունի  Հայ դատի ցանցում։ Շատ կարևոր է ցանկացած գնով ավելի ամրապնդել Բրյուսելում գտնվող կենտրոնական գրասենյակի և տարբեր երկրներում գտնվող տարածաշրջանային հանձնախմբերի արդեն իսկ ակտիվ աշխատանքը և ապահովել, որ նրանք ստանան մեր համահայկական ցանցի աջակցությունը և հոգածությունը։ Հայաստանի պետականության ուժեղացմանը, Արցախի իրավունքների պաշտպանությանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դրանից բխող պահանջների առաջմղմանը, սփյուռքում ապրող հայերի իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև հայ երիտասարդության միասնությունն ու քաղաքական ներգրավվածության խթանմանը միտված ձեռնարկների իրականացման գործում բոլորս կրում ենք այս խորհրդաժողովում ընդունված որոշումների իրականացման պատասխանատվությունը»։

Հատուկ ուշադրություն է դարձվել օտարալեզու լրատվամիջոցների հետ աշխատանքի բարելավմանը, քննարկվել տարբերակներ՝ լրացնելու տեղեկատվական այն բացը, որ առկա է հայ ժողովրդի, Հայոց եկեղեցու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի առջև ծառացած իրականությունների և մարտահրավերների ու եվրոպական կառույցների միջև։

Խորհրդաժողովի ավարտին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով մասնակիցներին նրանց անխոնջ աշխատանքի համար, նշել է․ «Հայ ազգն անցնում է իր պատմության ամենավտանգավոր շրջաններից մեկով, երբ հիմնարար կարևոր ինստիտուտները մշտական սպառնալիքի տակ են։ Այնուամենայնիվ, մեր այս հավաքը և այն հավաքական պատասխանատվության զգացումը, որն այն ներկայացնում է, կրկին ընդգծում և վերահաստատում է մեր անսասան հանձնառությունը՝ մարտահրավերներին դիմակայելու և դրանք հաղթահարելու ուղղությամբ։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և առանձին երկրների հանձնախմբերի գործողությունների միջոցով կարևոր քայլեր են ձեռնարկվել արցախահայության վերադարձի իրավունքի առաջմղման և Բաքվում պատանդառված հայ գերիների ազատման գործում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031