Սևանի թերակղզու խաչմերուկում «Toyota Camry»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնային անցման աստիճանների վրա՝ բшխվելով բետոնե հենապատին․ կան վիրшվորներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 300 հազար ադրբեջանցի գա՞, թե 300 հազար նոր աշխատատեղ ստեղծվի. Իջևան. ՏԱՎՈՒՇ | ՏԵՍԱՆՅՈՒԹ. 7 միլիոնանոց պարգևատրումներն արդա՞ր են. Ջերմուկ. ՎԱՅՈՑ ՁՈՐ | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք շարունակելու ենք հանդարտ տոնով, ով որտեղից էլ տոնը բարձրացնի. Արայիկ Հարությույանը ՌԴ-ի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանը` «սնկերի, ներքնազգեստի գործի» ու այլ թրենդների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հատուկ ուղերձ` Հանրապետության օրվա կապակցությամբ․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բռատ արի. Սամվել Ալեքսանյանի և Տիգրան Ավինյանի ջերմ զրույցը | Հայաստանը պետք է ունենա արհեստական բանականության՝ AI գործարան. Արման Թաթոյան (տեսանյութ) | Այսօր մեր առջև նույն հարցն է՝ կլինենք ուժեղ պետություն, թե թույլ տարածք, որի ճակատագիրը որոշում են ուրիշները. բանակը քայլերթի ու փիառի մասին չէ. Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Ես «Դիմադրության» շարժման պարտությունը համարում եմ իմ անձնական պարտությունը. Արամ Վարդևանյանը՝ մանդատը վայր դնելու որոշման մասին | Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով | Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները բնակարանն ազատելու ծանուցում են ստացել․ փաստաբան | Մենք խոսում ենք ծրագրից, խնդիրներից, լուծումներից, ինքը՝ խլելուց, սատկացնելուց, վիրավորելուց. Տոնոյանը՝ Փաշինյանի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հունիսի 7-ից հետո բոլոր հարցերին կարձագանենք. ՀՀ փոխվարչապետ | Արագածոտնում «BMW»-ն հայտնվել է ձորակում․ կա 1 զnհ, 3 վիրավnր

Լրահոս

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդ

Կալանքի տակ գտնվող Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

«Միանում եմ իմ հոգևոր եղբայրներին՝ Գերաշնորհ Տ․ Միքայել և Գերաշնորհ Տ․ Բագրատ արքեպիսկոպոսներին՝ դատապարտելով վերջին օրերին որոշ եպիսկոպոսների հայտարարություններն ու գործողությունները, որոնք պառակտիչ և զրպարտելի են։ Ակնհայտ է, որ այս հայտարարությունները և արարքները ոչ թե հոգևոր սթափության կամ «բարենորոգչության» նպատակ ունեն, այլ քաղաքական պատվերների ազդեցության և ճնշման հետևանքով հանգեցնելու են եղբայրասիրության, հավատքի ու եկեղեցական հավատարմության կորստյան։

Եկեղեցին հաստատված է ոչ թե մարդկային շահերի, այլ աստվածային կարգերի վրա. «Ինքն իր մեջ մասնատված ամեն թագավորություն ավերվում է» (Մատթ. ԺԲ. 25)։   Սույն հոգևորականները, օգտվելով Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի զսպվածությունից և եղբայրական հանդուրժողականությունից, փորձում են սեփական դիրքն ամրապնդել՝ կասկածի տակ դնելով այն Գահը, որի շնորհիվ տարիներ շարունակ բարիքի ու առաջընթացի են հասել։ Մոռացվել է, որ Վեհափառ Հայրապետը ոչ միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդն է, այլ նաև հայ ժողովրդի հավատքի միասնության պահապանը։ Նրան ընդդիմանալը ոչ թե անձին ընդդիմանալ է, այլ՝ հարված Եկեղեցու հիմքին։   Եկեղեցին ոչ թե քաղաքական ճնշումներին հպատակվող կառույց է, այլ՝ աստվածահիմն սուրբ մարմին։

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը։ Եկեղեցին որևէ մեկի գործիքը չէ, ոչ էլ՝ իշխանահաճո շահերի սպասարկու։ Ժամանակն է հրաժարվել պառակտիչ քայլերից և ուխտադրժությունից՝ վերադառնալով եղբայրասիրությանը, հնազանդությանն ու հոգևոր խոհեմությանը։ Եկեղեցին պահվում է ոչ թե ինչ-որ հայտարարությունների ստորագրությամբ, այլ՝ հավատքի, կանոնականության, հավատարմության և ճշմարտության միջոցով։   Սթափվե՛ք և հիշե՛ք, որ այս վարքագիծը համահունչ չէ ո՛չ ավետարանական եղբայրասիրությանը, ո՛չ եկեղեցական կանոնականությանը․ այն վտանգում է մեր Սուրբ Եկեղեցու հեղինակությունն ու հավատացյալների վստահությունը։ Գիտակցելով այս՝ հարկ է հիշեցնել. «Անկարելի է, որ գայթակղություն չգա, բայց վա՜յ նրան, ում ձեռքով կգա։ Նրա համար լավ կլիներ, եթե իր պարանոցից երկնաքար կախվեր, և ծովը գցվեր» (Ղուկ. ԺԷ․1-2)»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև