Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Կճոյանի թեմի աշխատակազմի ղեկավարը համակարգում է Վեհափառի և Մայր Աթոռի դեմ ստեղծված կայքի աշխատանքը

Եվ այսպես․․․ Մինչ հանրությունը քննարկում է բարձրաստիճան 10 հոգևորականի ստորագրությամբ բաց նամակների բովանդակությունը, վիճարկում դրանց բարոյական կողմը, քաղաքականացված լինելը, մեկ էլ բոլորիս տեսադաշտում հայտնվում է «Բարենորոգում» անվամբ նորաստեղծ մի կայք, որի հենց առաջին հրապարակումը, ոչ ավել, ոչ պակաս, նույն եպիսկոպոսների հերթական հայտարարությունն է, որն առաջինը հրապարակել է Նիկոլ Փաշինանյանի ընտանեկան կայքը՝ «Հայկական Ժամանակը»։ Բայց սա դեռ ամենը չէ։ «Բարենորոգում» նորաստեղծ կայքի հենց ներքևում գրված է Ալմաստ Մուրադյան անուն ազգանունով անձի կոնտակտային տվյալները, ինչից ենթադրելի է, որ այս նորաստեղծ կայքի աշխատանքը համակարգվում է նրա կողմից։ Իսկ, թե ով է Ալմաստ Մուրադյանը, ուշադրություն․ նա, ինչպես նշեց Yerkir.am-ի հետ հեռախոսազրույցում, Արարատյան Հայրապետական թեմի աշխատակազմի ղեկավարն է։ Ամեն դեպքում Ալմաստ Մուրադյանից փորձեցինք պարզել, թե տվյալ կայքի հետ ի՞նչ առնչություն ունի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, կայքի ստեղծման գործում անմիջական մասնակցություն ունի՞, թե՞ ոչ։ «Ես չեմ կարող Սրբազանի փոխարեն որևէ բառ Ձեզ պատասխանել»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ «Բարենորոգում» կայքը ստեղծվել է բացառապես բարձրաստիճան այդ հոգևորականների նամակները, հրապարակումները հանրայնացնելու նպատակով։   Փաստացի՝ Մայր աթոռի կամ Վեհափառ Հայրապետի դեմ հակաքարոզչությունը նոր ծավալ է ստացել՝ արդեն նորաստեղծ կայքի տեսքով։ Եվ, ի վերջո, զարմանալին այն է, որ Արցախի կորստից, հայաթափումից հետո երբևէ կարծիք չհայտնած Նավասարդ Կճոյանը սկսել է անսովոր ակտիվություն ցուցաբերել՝ Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի դեմ իշխանության այս արշավում։

Yerkir.am

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031