Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Արցախից տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացումը ԿԳՄՍ նախարարության տեսադաշտում է․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Հայ երեխաների աջակցության ամրապնդում արտակարգ իրավիճակներում և դրանից հետո» թեմայով համաժողովին:

Միջոցառումն իրականացվել է «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակում, որը Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով Հայաստանում փախստականների ներհոսքին համապարփակ արձագանքման փաթեթի բաղադրիչներից է։

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն:

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել երեխաների հիմնարար կրթության իրավունքի պաշտպանության և իրացման հարցերին՝ նշելով, որ նախարարության խնդիրն է յուրաքանչյուր  երեխայի համար ապահովել հասանելի, մատչելի, որակյալ կրթություն։ Նրա խոսքով՝ արտակարգ իրավիճակներում երեխայի կրթության մեջ ընդգրկվածության և որակյալ կրթություն ստանալու ռիսկերն առավել  սուր և արտահայտիչ են դառնում։ Նման իրավիճակ էր առաջացել Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանման ժամանակ․  «Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացումն առաջին իսկ օրվանից ԿԳՄՍ նախարարության տեսադաշտում է եղել: Ուրախ եմ, որ մեր կողքին ունեցել ենք նաև միջազգային գործընկերներ, որոնք մեզ աջակցել են՝ լուծելու խնդիրները, քանի որ այդ փուլում որքան էլ պետությունը կենտրոնացնում է իր ողջ պոտենցիալը և փորձում լուծել խնդիրները, այնուամենայնիվ, արտակարգ իրավիճակներում գործընկերային աջակցությունը խիստ պահանջված է։ Մեր հիմնական թիրախն եղել են կրթության շարունակականության ապահովումը և պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկերի կանխարգելումը, որովհետև ընտանիքները դեռևս մշտական բնակության վայր չունեին և հաճախակի էին փոխում բնակավայրը։ Առկա էր նաև այնպիսի իրավիճակ, երբ Ղարաբաղում ավագ դասարանների կրթությունը պարտադիր չէր համարվել, իսկ ՀՀ-ում դա պարտադիր կրթություն է, հետևաբար, բազմաթիվ ընտանիքներ հետամուտ էին, որ ավագ դասարանների երեխաներն ընդգրկվեն կրթության մեջ: Մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, որպեսզի բոլոր երեխաները դպրոցներում և մանկապարտեզներում ընդգրկված լինեն պարտադիր կրթության համակարգում: Առանձին ուշադրություն ենք դարձրել նաև մասնագիտական կրթություն ստացողներին, ինչպես քոլեջներում, ուսումնարաններում, այնպես էլ բուհերում: Բոլոր քաղաքացիները հնարավորություն են ունեցել առանց որևէ խոչընդոտի շարունակել իրենց կրթությունը»:

Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ պետության կողմից բոլոր ջանքերը գործադրվում են, որպեսզի արտակարգ իրավիճակում կամ ռիսկային պայմաններում հայտնված բոլոր երեխաները կրթությունից դուրս մնալու կամ սոցիալական տարբեր խնդիրների հետևանքով կրթությունն ընդհատելու ռիսկի առաջ չկանգնեն. «Օրեր առաջ Կառավարությունը հաստատել է Ղարաբաղից տեղահանված  ուսանողների աջակցության ծրագիրը շարունակելու որոշումը․ այս ուսումնական տարում  ևս բուհերի, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առաջին կուրս ընդունված բոլոր ուսանողների ուսման վարձը կհատուցվի պետբյուջեի միջոցներով»:

Նա առանձնահատուկ կարևորել է երեխաների ներգրավումը տարբեր ոլորտներում առկա գործընթացներում՝ մասնավորապես անդրադառնալով օրեր առաջ  նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցած առաջին աշակերտական համաժողովին։ «Իմ ձայնը՝ հանուն ապահով և անվտանգ դպրոցի» խորագրով համաժողովն անցկացվել է այս սեպտեմբերից հայտարարված անվտանգ և ապահով կրթական տարվա շրջանակում՝ փաստելով, որ որակյալ կրթություն հնարավոր է  իրականացնել միայն անվտանգ ու ապահով միջավայրում:

Համաժողովն ընթացել է պանելային քննարկումների ձևաչափով, որում շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներից բացի՝ ընդգրկված էին նաև երեխաներ:

Համաժողովի նպատակն էր գնահատել ծրագրի արդյունքները, ծավալել կառուցողական քննարկում Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի կատարելագործման հարցերի վերաբերյալ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031