Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Դեռ ժամանակ կա՝ ճիշտ աշխատելու դեպքում ընտրությունների շեմին ստանալու կենսունակ քաղաքացի ու կենսունակ հասարակություն. Վահե Հովհաննիսյան

Դեռ ժամանակ կա՝ ճիշտ աշխատելու դեպքում ընտրությունների շեմին ստանալու կենսունակ քաղաքացի ու կենսունակ հասարակություն։ Մնում է ճիշտ աշխատելը։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Հասարակությունը՝ որպես գլխավոր արբիտր.

Կարևոր փաստաթղթերի հրապարակայնացումը սովորաբար ունենում է մեկ հիմնական նպատակ՝ այդ փաստաթղթերը ներկայացնել հանրության դատին։ Արբիտրը հանրությունն է։ Երբ այդ արբիտրը բացակայում է, ցանկացած կարևոր, շրջադարձային պատմական փատաթղթի բացահայտում ստանում է դեֆորմացված իմաստ։

Իշխանության հրապարակած փաստաթղթերի փաթեթից, կազմակերպված բեմադրություններից, ի պատասխան արձագանքներից վեր՝ կա շատ ավելի կարևոր բան. 2019-ին համանախագահները Հայաստանին առաջարկել են կարգավորման տարբերակ, որը երաշխավորում էր.

ա. Հայկական Արցախ

բ. Պատերազմի բացառում

գ. Զոհերի բացառում

դ. Ազգային արժանապատվության ստորացման բացառում

Եթե 2019-ին Հայաստանի իշխանությունները կառչեին առաջարկվող տարբերակից, մտնեին կիրառական բանակցային պրոցես, չէր լինի պատերազմ, չէին լինի զոհեր, չէր լինի Արցախի կորուստ, չէր լինի այսօրվա վիճակը։

Եթե Հայաստանում լիներ կենսունակ հասարակություն, հիմա Երևանում կլիներ նախահեղափոխական վիճակ։ Հանրությունը պատասխանատվության կկանչեր իշխանություններին։

Իսկ այսօրվա Հայաստանն ապրում է սովորական իր կյանքով։ Ես չեմ մեղադրում դժվար կյանքով ապրող մեր հայրենակիցներին։ Խնդիրը իբր կրթվածների, իբր կարդացածների, իբր էլիտաների, իբր գիտակից այլ խավերի մեջ է։

Ժամերով կարող են դատարկ փիլիսոփայել իրական Հայաստանի, գլոբալիզմի և ազգայնականության վախճանի մասին՝ արդարացնելով իրենց ամորֆ կեցվածքը։ Փաստը մնում է փաստ. հայ ժողովրդին ասում են՝ եթե 2019-ին կայացվեին ճիշտ որոշումներ, դու չէիր ունենա պատերազմ՝ իր բոլոր աղետալի հետևանքներով, իսկ հայ ժողովուրդը ռեակցիա չի տալիս։ Սա է ամենավախենալուն։ Որովհետև սա տեսնում է նաև թշնամին, ու անշուշտ, կանի հետևություններ։

Բայց որպեսզի այդպես չլիներ տարիներ, շարունակ պետք էր աշխատել սեփական հասարակության հետ, ոչ թե տարիներով լռել ու ընտրությունների շեմին արթնանալ։ Ազգային կապիտալը պետք է ձևավորեր աշխատանքի կառույցներ՝ չի արել, ռեսուրս ունեցող գործիչները պետք է հասկանային այս պարզ խնդիրը՝ չեն արել։ Պետք էր անընդհատ շփվել, երկխոսել սեփական հասարակության հետ՝ չի արվել։ Շատ բան չի արվել։

Մի քանի անգամ ասել եմ. մենք միշտ քննարկում ենք, թե ով է մասնակցելու առաջիկա ընտրություններին, միամտաբար կարծելով թե դա´ է ամենակարևորը։ Իրականում ամենակարևորը հարցն այլ է՝ ո՞վ է քվեարկելու, ո՞ր քաղաքացին, ո՞ր հասարակությունը։ Այսօրվա անտարբեր քաղաքացու քվեարկությունից ոչ մի լավ բան մի սպասեք։

Դեռ ժամանակ կա՝ ճիշտ աշխատելու դեպքում ընտրությունների շեմին ստանալու կենսունակ քաղաքացի ու կենսունակ հասարակություն։ Մնում է ճիշտ աշխատելը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031