Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Լույսի ու խավարի պատերազմ է․ քահանան իրավունք չունի նահանջելու․ Կարապետ Պողոսյան

Կարապետ Պողոսյանը գրում է՝

«Խնդրանքս բոլոր քահանաներին

Իրականում այս պահին Հայաստանում պատերազմ է գնում լույսի և խավարի միջև, չարի ու բարու, հավատքի և անհավատության և այդ պայքարի առաջամարտիկները պետք է լինեն եկեղեցու զինվորները` քահանաները, քանզի իրենք են այն առաջամարտիկները, ովքեր կոչված են իրենց օրինակով աստծո խոսքն ու կամքը մեզ փոխանցելու։
Եվ հենց այդ պատճառով ոչ մի քահանա իրավունք չունի վախենալու կամ նահանջելու։ Որովհետև նրանք են այն մարդիկ, ովքեր առաջինն են կոչ անում դիմանալ դժվարություններին և հաղթահարել նեղությունները։ Նրանց յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր խորհուրդը, յուրաքանչյուր աղոթքը հենց դրա մասին է։

Որովհետև Քրիստոսը հենց այդ ճանապարհով անցավ։ Նա չընկրկեց, երբ եղան ծաղրանքներ։ Չվախեցավ, երբ եղան սպառնալիքներ։ Չդադարեց սիրել, երբ իրեն ատեցին։ Եվ չդադարեց ծառայել, երբ իր դեմ դուրս եկավ ամբողջ աշխարհը։ Նա անցավ այդ ճանապարհով, որպեսզի մենք հավատանք, որ մարդը կարող է հաղթահարել անհնարինը, եթե նրա սիրտը լեցուն է Աստծով։
Սիրելի հայրեր,

Ձեր վախը՝ մեր ժողովրդի վախն է։ Ձեր տոկունությունը՝ մեր ժողովրդի ուժը։ Ձեր դրական խոսքը՝ մեր ժողովրդի հույսը։ Դուք ոչ միայն Աստծուն եք ծառայում, այլ նաև՝ մեր ժողովրդի հոգևոր անվտանգության առաջնագծում կանգնած զինվորներն եք։ Եվ երբ քահանան վախենում է, ժողովուրդը կորցնում է իր կայունությունը։
Ուստի այսօր ուզում եմ ասել մեկ պարզ, բայց ճշմարիտ խոսք․
Ձեզանից յուրաքանչյուրը կոչված է լինել անսասան։
Ոչ թե անպարտելի, այլ անընկճելի։
Ոչ թե անհոգ, այլ հավատով լի։
Ոչ թե վախազուրկ, այլ՝ հավատով հաղթող։

Քանի դեռ դուք սրտում կրում եք Քրիստոսի քայլերի հետքը, ոչ մի խավար չի կարող կտրել ձեր ճանապարհը։
Եվ որքան էլ ծանր լինեն այս ժամանակները, որքան էլ փորձություններ բերեն մեր ժողովրդին, դուք հենց այն մարդիկ եք, ովքեր պիտի հիշեցնեն՝ մեր ուժը հենց դժվարությունների մեջ է երևում, և մեր հույսը նա է, ով արդեն հաղթել է աշխարհին։
Ունենք Սրբազաններ, ովքեր հանուն հավատքի ու հայի վաղվա օրվա բանտերում են լուսե պսակը գլխավերևում, ունենք Սրբազաններ, ովքեր այս պահին տիրադավի կնիքն են իրենց ճակատին կրում, հետևաբար գնացեք լույսի հետևից ու մի ընկրկեք, ոչ դավաճանի և ոչ էլ նրան սպասարկող խղճուկ ուժայինների առջև»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031