Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Ի՞նչ խորհուրդներ է Լևոն Տեր-Պետրոսյանը տվել Նիկոլ Փաշինյանին 2018թ․-ին

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասնել է, թե 2018 թ․ ինչ 3 խորհուրդ է տվել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

Զուրաբյանի խոսքով՝ նախևառաջ խորհուրդ է տվել հրապարակել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստացած՝ Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին փաստաթուղթը՝ շեշտելով, որ դա կօգնի հետագայում ավելի հեշտությամբ լուծել կարգավորման հետ կապված հարցերը, բացի այդ, բոլորը կտեսնեն, թե ինչ ժառանգություն է ստացվել։

«Տեր-Պետրոսյանն այդ բանը արել էր նաև 2007թ․։ Ինքը հրավիրել էր ամերիկյան դեսպանին, ասել էր՝ անկախ նրանից, թե ով կդառնա նախագահ 2008թ․՝ Սերժ Սարգսյանը, թե ես, ճիշտ կլինի, որ Մադրիդյան սկզբունքները հրապարկվեն, ֆիքսվի, որ դա պաշտոնական բան է, որից հետո նոր նախագահին ավելի հեշտ կլինի կարգավորման ուղղությամբ գնալ։ Եվ արեցին, առաջին անգամ հրապարակվեցին Մադրիդյան սկզբունքները 2007թ․ դեկտեմբերին՝ հանդիպումից հետո»,- նշեց Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ միայն 2020թ․ Նիկոլ Փաշիյանը հրապարկեց Կրակովյան փաստաթուղթը։

ՀՀ առաջին նախագահի երկրորդ խորհուրդը վերաբերել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ Փաշինյանը խաթարել է հարաբերությունները ՌԴ-ի հետ և անվստահելի է դարձել նրանց համար։

«Ռուսաստանի հետ պետք է սիստեմային աշխատել՝ նախարարությունների միջոցով, տարբեր ուղիներով, գնա, այդ հարաբերություններն ավելի լուրջ աշխատանքային մակարդակի վրա բարձրացրու»,- ներկայացրել է Զուրաբյանը։

Նախագահի երրորդ առաջարկ-խնդրանքն էլ վերաբերել է Վանո Սիրադեղյանին հայրենիք վերադարձնելուն, ինչը ևս Փաշինյանը մերժել է։

Զուրաբյանը շեշտեց՝ Տեր-Պետրոսյան-Փաշինյան հանդիպումն այնքան կեղծ ձևով է ներկայացվել փաշինյանական կողմից, որ ՀՀ առաջին նախագահը դրանից հետո հրաժարվել է նոր հանդիպում ունենալ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031