Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Ադրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի հետ հարաբերություններում խաղաղ օրակարգ առաջ մղելու համար. Հաջիև

Ադրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի հետ հարաբերություններում խաղաղ օրակարգ առաջ մղելու համար, Դոհայում կայացած միջազգային ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու կարևորությունը։

«Միաժամանակ, մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը։ Ինչպե՞ս պետք է այս աջակցությունն ուղղորդվի և հարմարեցվի մեր օրակարգին։ Առաջին հերթին, մեզ անհրաժեշտ է քաղաքական աջակցություն և, իհարկե, քաղաքական կամք», — ասել է Հաջիևը։

Նա կոչ է արել միջազգային հանրությանը զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են վնասել խաղաղության գործընթացին։

«Աջակցեք մեզ, որպեսզի կարողանանք առաջ շարժվել։ Երբեմն քաղաքական հայտարարություններում մենք տեսնում ենք տարրեր, որոնք մեզ հետ են պահում։ Սա իմ կոչն է միջազգային լրատվամիջոցներին, ակադեմիական շրջանակներին և վերլուծական կենտրոններին։ Կան ուսումնասիրություններ, որոնք մեզ քարշ են տալիս դեպի անցյալ, և դա չպետք է տեղի ունենա։ Մենք նայում ենք դեպի ապագա։ Գիտենք, որ կան մարտահրավերներ, բայց եկեք կենտրոնանանք խաղաղության օրակարգի վրա և աշխատենք դրան հասնելու համար», — նշել է Հաջիևը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև