Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Գիտեմ՝ ախորժակը շատ մեծ է, բայց 70 մլն դոլարի շրջանակում մնանք. Ավինյանը՝ Կասկադ համալիրի վերակառուցման մասին

Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման աշխատանքներում ունեցանք առաջընթաց, որը շատ կարևոր և գործնական փուլի մասին վկայող քայլ էր: Դա Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման, Կասկադ մշակութային հանգույց նախագծի իրականացմանն ուղղված պայմանագրի ստորագրումն է ներդրող գործընկերոջ հետ, որի հիման վրա կկարգավորվեն կողմերի իրավահարաբերությունները: Այս մասին  գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին է զեկուցել նրա խորհրդական Սոնա Թևանյանը:

«Հաջորդիվ նախատեսվում է կնքել հարակից հատվածում գտնվող հողամասի առքուվաճառքի պայմանագիրը: Դա ծրագրի իրականացման այն կոմպոնենտն է, որը հնարավորություն է տվել մրցույթի պայմաններին համապատասխան ներգրավել ներդրող ընկերությանը և այս երկու պայմանագրերի տրամաբանությունը և կարգավորումներն այնպիսին են, որ կառուցապատման աշխատանքները երկու հատվածներում պետք է տեղի ունենան զուգահեռ, միաժամանակյա կազմակերպման սկզբունքով, որպեսզի հնարավոր լինի ապահովել ամբողջ քաղաքաշինական պրոցեսի միասնականությունը և համաժամանակյա իրականացումը»,-նշել է նա:

Թևանյանը հայտնել է, որ ծրագրի իրականացման նախատեսվող ժամկետը շինարարության թույլտվության պահից հաշված հինգ տարիների ընթացքն է: Այդ ժամանակահատվածում պետք է հնարավոր լինի ապահովել մշակութային հանգույցի ամբողջական կառուցումը և այն շահագործման ենթակա վիճակում համայնքին:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ իրապես շատ կարևոր պայմանագիր է ստորագրվել:

«Շատ բարդ գործընթացներով անցած, տասնամյակների խնդիր ենք դրանով լուծում, ոչ միայն քաղաքաշինական: Քաղաքը ստանում է 1,000-ից ավելի տեղանոց գեղեցիկ համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարանի տարածք և տարատեսակ նոր հանրային տարածքներ, որոնք քաղաքինն են: Ես գիտեմ, որ ախորժակը շատ մեծ է, բայց, այնուամենայնիվ պետք է հիշեցնեմ, որ մենք ունենք պայմանագրային ֆինանսական տրամաբանություն, թե որքան գումար է ծախսվելու մշակութային հանգույցի վրա: Խնդրում եմ՝ փորձենք մնալ այդ մոտավորապես 70 միլիոն դոլարի շրջանակում, նախնական 50-ից մենք արդեն դարձրել ենք 70»,-հավելել է Ավինյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031