Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

Իշխանություններին կոչ ենք անում չմիջամտել Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին ու խնդիրներին, Սուրբ Էջմիածնին՝ համախմբվել Վեհափառ Հայրապետի, ինչպես նաև միաբանական ուխտի ու սկզբունքների շուրջ. Արամ Առաջին

Վերջին ամիսներին խորը մտահոգությամբ հետևել ենք Սուրբ Էջմիածնի շուրջ ծավալվող անհանգստացնող զարգացումներին։ Տարբեր առիթներով ու միջոցներով փորձել ենք մեղմել իրավիճակի լարվածությունը և կողմերին մղել փոխադարձ հասկացողության, զգուշացնելով այն քայլերից, որոնք կարող են հանգեցնել եկեղեցու պառակտման։ Այսօր, փաստորեն, ստեղծված իրավիճակը առավել վտանգավոր է և կարող է աննախատեսելի հետևանքներ ունենալ։ Այս մասին նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի տարածած հայտարարության մեջ:

«Սուրբ Էջմիածնի և ընդհանրապես մեր եկեղեցու ամբողջականության ու ներքին միասնության ամուր պահպանությունն ու ներսային և արտաքին սպառնալիքներից զերծ պահելը համազգային առաջնահերթություն է։ Այս գիտակցությամբ և հանձնառությամբ մենք հղում ենք անում հետևյալ կոչը․

Հայաստանի Հանրապետությունների իշխանություններին՝

—  կոչ ենք անում չմիջամտել Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին ու խնդիրներին,

-խուսափել այնպիսի քայլերից, որոնք եկեղեցական միջավայրում կարող են պառակտումի հիմք ստեղծել և հակասահմանադրական ու անընդունելի են՝ սպառնալով եկեղեցու, ազգի և Հայրենիքի անվտանգությանը։

Սուրբ Էջմիածնին՝ -հնարավորինս արագ, համբերատար և խոհեմ քայլերով կանխել միաբանական կյանքում տարաձայնությունների խորացումը,

— համախմբվել Վեհափառ Հայրապետի, ինչպես նաև միաբանական ուխտի ու սկզբունքների շուրջ,

— եղբայրական ոգով և կանոնական կարգով քննարկել առկա խնդիրները՝ անհրաժեշտ որոշումներ ընդունելու վճռականությամբ։ Եկեղեցին Աստծո տունն է, և միաժամանակ՝ ազգի սրբազան օջախը։ Յուրաքանչյուր հայ իրավունք և պարտավորություն ունի մտահոգվելու այն հարցերով, որոնք վերաբերում են եկեղեցուն, սակայն՝ կառուցողական, շինարար և բարեփոխիչ մոտեցմամբ, միտված՝ զորացնելու նրա ծառայողական առաքելությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև