Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Ամեն ինչ կախված է Երևանից. ՀԱՊԿ ԽՎ անդամը` Հայաստանի «սառեցված» կարգավիճակի մասին

Թե որքան կտևի Հայաստանի «սառեցված» կարգավիճակը ՀԱՊԿ-ում, կախված է հենց Երևանից։ Sputnik Արմենիա հարթակի միացմամբ կայացած Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամրջի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի փոխնախագահ Անատոլի Վիբորնին։

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ միջխորհրդարանական միջոցառումների տեսանկյունից հայ գործընկերները չեն մասնակցում վեհաժողովի միջոցառումներին, բայց դեմ չեն բոլոր այն փաստաթղթերին, որոնք ընդունվում են խորհրդարանական վեհաժողովի շրջանակում։

«Ինչպե՞ս ենք մենք դրան նայում։ Այսօր, կարծում եմ, ամբողջ աշխարհն արդեն դե յուրե և դե ֆակտո տեսել է, որ ՀԱՊԿ-ը, ՀԱՊԿ ԽՎ-ն աշխարհում միակ հարթակն է, որտեղ որոշումները կայացվում են բացառապես ազատ կամքով։ Երկրի, խորհրդարանականների վրա որևէ ճնշում չի գործադրվում։ Մենք խիստ հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների կայացրած որոշումներին և որևէ պահանջ չունենք։ Եվ նաև տեսնում ենք, որ Հայաստանը խոր հարգանքով է վերաբերվում մեր կայացրած որոշումներին», – ասաց Վիբորնին։

Թե որքան կտևի այս իրավիճակը, ըստ նրա, կախված է Հայաստանից։ Նա նաև անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցին։ Վիբորնիի խոսքով` ՀԱՊԿ-ի բոլոր երկրները հանդես են գալիս բոլոր հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու օգտին։

«Հայաստանն ու Ադրբեջանը գիտեն այդ մասին։ Եվ գիտեն, թե ինչ ներդրում ենք ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում 1990-ականների սկզբին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո։ Եվ մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ այս քաղաքականությանը նաև հետագայում՝ անելու հնարավոր ամեն ինչ, որպեսզի մարդիկ չզոհվեն, ցանկացած խնդիր լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով», – ասաց Վիբորնին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031