Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Մարդիկ արդեն սովորել են, որ այն, ինչ կոչվում է պարգևավճար իրենց լավ աշխատանքի դիմաց՝ աշխատավարձի բաղադրիչ է. մոտիվացիա է պետք․ Տիգրան Խաչատրյան

Մենք այս ամբողջ տարվա ընթացքում առաջնահերթ ենք համարել, որ յուրաքանչյուր պետական մարմին իր առջև ունենա առնվազն երեք, որոշ դեպքերում չորս, հինգ կարևոր հարցեր, որոնք կապված են այն նպատակի հետ ինչի շուրջ  այդ ինստիտուտն աղքատանում է: Այս մասին պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովի ընթացքում ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Վերջին 10 տարիների ընթացքում ԵՄ գրեթե բոլոր երկրների պետական համակարգում կառավարման մարմիններում ներգրավված մարդկանց վարձատրոթյունը մոտ 10%-ով ավելի բարձր է, քան համարժեք աշխատանքի դիմաց վճարում է մասնավոր հատվածը: Սա միայն ցուցանիշ չէ՝ սրա տակ ընկած է պատմություն: Մեր կարծիքով, համակարգը պետք է լինի այնպիսին, որ բոլորի համար մշտապես  մոտիվացիա ստեղծվի անընդհատ կատարելագործվելու ու կրթվելու»,-հավելել է նա:

«Մարդիկ արդեն սովորել են, որ այն, ինչ կոչվում է պարգևավճար իրենց լավ աշխատանքի դիմաց, սա մի աշխատավարձի բաղադրիչ է, որն ավելացվել է իրենց աշխատավարձին: Այստեղ պետք է շատ հստակ լինի այն ընկալումը, որ սա աշխատանքի գնահատման արդյունքում և դրա չափման դիմաց տրվող խրախուսական հավելավճար է լինելու: Հավանական է, որ առաջիկա ամիսների աշխատանքի ընթացքում կտեսնենք նորանոր հարցեր, որոնք դեռ պարզաբանված կամ կարգավորված չեն: Մենք պետք է փորձենք ուղեկցող աշխատանքի եղանակով լսել, հասկանալ և կարգավորել»,- ասել է Խաչատրյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031