Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

ԱՄՆ-ն ցանկացած տարածաշրջանում հենվում է այն երկրի վրա, որին համարում է առաջատար․ մեր տարածաշրջանում առաջատարը հիմա համարում են ՀՀ-ին․ Արամ Սարգսյան

Թրամփը Հայաստանի հետ ստորագրեց փոխըմբռնման երեք հուշագրեր, որոնք նախանշում են ՀՀ-ի դերը որպես տարածաշրջանային առաջատար։ Նման տեսակետ է ասել այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։ Այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Բանալի բառը, վստահ եմ` «առաջատարն» է…

Դիվանագիտական լեզվով ասվածից ավելի ուղիղ և կոնկրետ ասելը անհնարին է։

ԱՄՆ-ը ցանկացած տարածաշրջանում հենվում է այն երկրի վրա, որին համարում է առաջատար, և դա բնական է։

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ը հենվում է Իսրայելի վրա, քանի որ ժամանակին նրան առաջատար ճանաչեց։ Մեր տարածաշրջանում առաջատարը հիմա համարում են ՀՀ֊ին, և ես բազմաթիվ անգամներ հարցազրույցներումս պնդել եմ, որ Կենտրոնական Ասիայից ԵՄ գնացող էներգետիկ և տրանսպորտային ուղիների վերահսկողությունը ԱՄՆ իրականացնելու է ՀՀ֊ում, քանի որ ՀՀ և ԱՄՆ շահերը համընկնում են, և մենք համաձայնել ենք միջոցների համատեղ շահագործմանը, հետևաբար մենք ենք այս տարածաշրջանի ԱՄՆ հիմնական հենարանը…

Հ.Գ. «Ռուսին հանում են, որ թուրքին բերեն» պնդման կողմնակիցներին ասեմ, որ ԱՄՆ-ը հանում է և ռուսին և թուրքին, քանի որ նրանց շահերը նույնն են, իրենք մինչև 2025֊ի օգոստոսի 8֊ը բազմաթիվ անգամներ, իրար հերթ չտալով, դա պնդել են և ՀՀ հանրությունը դրան լավ տեղյակ է։ Ի տարբերություն ռուս_թուրքական առաջարկի` ԱՄՆ֊ը առաջարկում է կիսահաղորդիչների արտադրություն, Կապսուլային ատոմակայաններ և TRIPP ը որպես Միջին միջանցքի հենման կետ»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031