Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներն այցելել են Տավուշի վերականգնվող հուշարձանների տարածք

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Պահպանության ծառայության մասնագետների հետ հերթական շրջայցն են կատարել Տավուշի մարզի մի շարք վերականգնվող հուշարձանների տարածքներում: Այս մասին հայտնում են նախարարությունից:

Նրանք այցելել են Սրվեղի վանք, Ոսկեպարի Սբ Աստվածածին և Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցիներ, Մակարավանք:

Սրվեղի վանքը և Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցին վերականգնվում են ԿԳՄՍ նախարարության միջոցներով: Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ. ներկայում ընթացքի մեջ են տանիքի և զանգաշտարակի կառուցման աշխատանքները:

Սրվեղի վանքում շարունակվում են 19-րդ դարի Սբ Աստվածածին և 13-րդ դարի Սբ Նշան եկեղեցիների վերականգնման աշխատանքները: Աղյուսե պատերի վերականգնումն իրականացնում են Իրանի Իսլամական Հանրապետությունից հրավիրված վարպետները: Վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թ.:

Ոսկեպարի Սբ Աստվածածին (7-րդ դար) եկեղեցին նորոգվում է ԿԳՄՍՆ Պահպանության ծառայության արտաբյուջեի միջոցներով. ընթացքի մեջ են տանիքների ծածկասալերի նորոգման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսված է տարեվերջին:

Մակարավանքում մասնագետները քննարկել են բարերարի միջոցներով նորոգվող գավիթի տանիքի նորոգման ընթացիկ աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է 2026 թ.: Պատվիրատուն Իջևանի գինու-կոնյակի գործարանն է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031