Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Մայր Աթոռը կրկին կոչ է անում 10 եպիսկոպոսներին վերադառնալ կանոնական դաշտ

Մայր Աթոռը ողջունում է եպիսկոպոսաց կոչը «հարգանքով վերաբերվելու Եկեղեցու նվիրապետական կարգին», նաև նրանց արտահայտված «հավատարմությունը՝ Եկեղեցու կարգին ու կանոններին, ավանդություններին և զինվորյալ միաբանությանը»՝ վերստին հորդորելով դրսևորել այդ գիտակցությունը և վերադառնալ կանոնական դաշտ՝ գործնականում փաստելու «անմնացորդ ուխտը Սուրբ Էջմիածնի հանդեպ»։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ ի պատասխան NEWS.am-ի հարցմանը առ այն, թե ինչպես է վերաբերվում Մայր Աթոռը  10 եպիսկոպոսների  նոր հայտարարությանը Եպիսկոպոսաց ժողովի հետաձգման վերաբերյալ:

«Անշուշտ, ցավալի է, որ հարաբերությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայոց Հովվապետի հետ տասը եպիսկոպոսներն իրենց նախընտրությամբ պահպանում են սոսկ հայտարարությունների միջոցով, իսկ ներկայացվող «խնդիրների» արծարծումը շարունակում ոչ թե եկեղեցական մարմիններում, Հայոց Հայրապետի հետ հանդիպումներում, այլ բոլորովին այլ հարթակներում, բոլորովին այլ, հայտնինպատակադրումներով։

Հարկ է արձանագրել, որ Մայր Աթոռը սպառիչ կերպով բերել է հիմնավորումները եպիսկոպոսաց ժողովի հետաձգման, հանգամանքներ, որոնց ճնշող ներգործության ներքո ակնհայտորեն գտնվում են նաև վերջին հայտնի հայտարարություններիհեղինակ ներկայացող Գերաշնորհ Սրբազան Հայրերը։

Մայր Աթոռը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը երբևէ չեն խուսափել որևէ ներեկեղեցական խնդրի շուրջ կառուցողական քննարկումից, ընդհակառակը՝ հիշյալ եպիսկոպոսներին մշտապես առիթ է ընձեռնվել մասնակից դառնալ տարբեր ժողովական մարմինների աշխատանքներին և անգամ քվեարկել Եկեղեցու կյանքում կարևոր վճիռների կայացման գործընթացում։ Ամենքին քաջ հայտնի են նաև մեր ազգային բազմադարյա պատմությամբ հղկված՝ Հայոց Եկեղեցու մոտեցումները ի շահ ազգի եկեղեցի-պետություն առողջ հարաբերությունների կարևորման և կառուցման առնչությամբ, որքան էլ որ այսօր փորձ է կատարվում այդ իրողությունը աղավաղված ներկայացնել»,- նշվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031