Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալները կայուն աճ ունեն․ ԵՏՀ

Հայաստանի և ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալներն ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքներով  2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում են 51%-ով։ Միաժամանակ, ցուցանիշը 2023 թվականի տվյալների նկատմամբ պահպանել է 2 տոկոսանոց աճ։

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան՝  այս մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝ ընդգծելով, որ առևտրի ներկայիս դինամիկան պայմանավորված է ինչպես բազայի կայունացմամբ, այնպես էլ Հայաստանի և Միության երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության դրական միտումներով։

ԵՏՀ-ի փոխանցմամբ՝ 2024 թվականին Հայաստանի և ԵԱՏՄ գործընկերների միջև ապրանքաշրջանառությունը բնութագրվել է կտրուկ աճով, որը ձևավորվել է առանձին առևտրային գործարքների կարճաժամկետ և ոչ բնորոշ ակտիվության արդյունքում։ Սա, ըստ Հանձնաժողովի, ստեղծել էր բավական բարձր վիճակագրական բազա, ինչի հետևանքով 2025 թվականին սպասվում է վերադարձ ավելի չափելի և իրատեսական աճի տեմպերի, որոնք կհամապատասխանեն նախորդ տարիների զարգացումների տրամաբանությանը։

Ըստ ոլորտների՝ ընթացիկ տարում դրական դինամիկա է դիտվել Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանվող որոշ սննդամթերքների և գյուղատնտեսական ապրանքների խմբերում։ Հատկապես աճել են բանջարեղենի, մրգերի, ծաղիկների, պահածոյացված արտադրանքի արտահանման ծավալները, ինչպես նաև առանձին էլեկտրոնային սարքավորումների և կոշիկի արտահանումը։

Միևնույն ժամանակ, զգալի նվազում է արձանագրվել ֆերոհալվածքների, մոլիբդենի հանքաքարերի և կոնցենտրատների, ինչպես նաև տեքստիլ արդյունաբերության որոշ ապրանքային դիրքերի արտահանման մեջ։ ԵՏՀ-ի գնահատմամբ՝ 2026 թվականին սպասվում է առևտրի չափավոր, բայց կայուն աճ։ Դրանում վճռորոշ դեր կարող են ունենալ Հայաստանի տնտեսական բարձր տեմպերի պահպանումը, ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության խորացումը, ինչպես նաև լոգիստիկ համակարգերի աստիճանական կայունացումը։ Բարենպաստ կդառնա նաև սպառողական պահանջարկի ամրապնդումը։

Հանձնաժողովում միաժամանակ նշում են, որ առկա են որոշակի ռիսկեր, սակայն ընդհանուր դրական կանխատեսումները պահպանվում են, և ձևավորվում են փոխադարձ առևտրի վերականգնման և հետագա ամրապնդման կայուն նախադրյալներ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031