Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Անշարժ գույքի շուկան այսօր ՀՀ-ի ամենավառ «հայելին» է․ ներսից՝ վարկային կախվածություն, դրսից՝ օտարերկրյա պահանջարկ, մեջտեղում՝ գների անընդհատ բարձրացում և Երևանի գերծանրաբեռնվածություն․ Անանյան

Անշարժ գույքի շուկան՝ տնտեսության իրական դեմքը (երբ գների աճը սնուցվում է վարկերով, իսկ շուկան՝ կենտրոնանում է Երևանի վրա)։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ,  «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյան Դավիթ Անանյանը:

«2025թ․ հունվար–հոկտեմբեր ամիսներին անշարժ գույքի շուկան գրանցել է թվային աշխուժություն, մասնավորապես, իրականացվել է ավելի քան 23 000 գործարք, ինչը նախորդ տարվա համեմատ էական աճ է։

Բայց ինչպես միշտ՝ թվերի ետևում իրականությունն այլ է։

Գործարքների աճը կենտրոնանում է միայն Երևանում

Հոկտեմբերին գրանցված առուվաճառքի շուրջ 1 770 գործարք գերակշռորեն կատարվել են հենց մայրաքաղաքում։ Մարզերի մեծ մասը՝ Գեղարքունիք, Շիրակ, Սյունիք, Տավուշ, գրանցել են կամ նվազում, կամ աննշան ակտիվություն։

Արդյունքում՝ Երևանը կլանում է ամբողջ շուկայի ավելի քան 30–35%-ը, մինչդեռ մարզերում անշարժ գույքը շարունակում է մնալ պահանջարկի սահմանումներից դուրս։

Սա արդեն ոչ թե շուկայի նորմալ կենտրոնացում է, այլ՝ տարածքային անհավասարության խորացում։

Գները շարունակում են բարձրանալ՝ կտրվելով իրական եկամուտներից

2025թ․ հոկտեմբերին Երևանի բնակարանների 1 քմ միջին գինը մոտեցել է 920 000 դրամի։ Մարզային քաղաքներում գներն արդեն 3-ից 7 անգամ ցածր են (125–325 հազ. դրամ)։

Այս գների տարբերությունն այլևս չի բացատրվում «շուկայի պահանջարկով»։ Սա եկամտային անհավասարության, «ներդրումային» գնորդների և արտաքին պահանջարկի համակցված արդյունք է։

Երևանի բնակարանային պահանջարկի զգալի մասն ապահովվում է ոչ թե բնակչության իրական կարիքներով, այլ վարկային ֆինանսավորմամբ, ներդրումային գնմամբ, ինչպես նաև օտարերկրյա անձանց ակտիվ մասնակցությամբ։

Օտարերկրացիների գործարքները շարունակում են բարձր մնալ

Հոկտեմբերին օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ իրականացվել է 482 գործարք, որոնց ավելի քան 60%–ը ռուսական ծագման անձանց կողմից է։ Իրականում սա ներքին շուկայի վրա ձևավորում է լրացուցիչ, արտաքին պահանջարկի ճնշում՝ գները մղելով դեպի վեր։

Այս պայմաններում շուկան կորցնում է իր բնակարանային բնույթը և վեր է ածվում ֆինանսական ակտիվների «պահպանման» վայրի։

Հիփոթեքային բումը շուկան տեղափոխում է վարկային կախվածության

Հոկտեմբերին գրավադրման գործընթացները հասել են 1225 միավորի՝ գրեթե կրկնապատկվելով (+99%) մեկ տարվա ընթացքում։

Այսինքն՝ անշարժ գույքի շուկայում պահանջարկի աճը հիմնականում սնուցվում է վարկով, ոչ թե քաղաքացիների եկամուտներով։ Երբ մարդիկ բնակարան են գնում ոչ թե եկամուտների բարձրացման, այլ քաշքշուկով ավելացող հիփոթեքի հաշվին, շուկան դառնում է ոչ թե զարգացման ցուցիչ, այլ պարտքային լծակի արդյունք։

Շուկան դառնում է «ֆինանսական փուչիկ»՝ իրական տնտեսությունից կտրված

Երբ անշարժ գույքի շուկան՝ ունի գների բազմակի աճ, ունի պահանջարկի կենտրոնացում մայրաքաղաքում,  ունի օտարերկրյա բարձր մասնակցություն, ունի հիփոթեքային բում, բայց նույն պահին՝  արդյունաբերությունն անկման մեջ է (–4.9%, 10 ամսվա կտրվածքով), արտահանումը շարունակում է մնալ անկումային, աշխատավարձերի աճը չի հասնում գների բարձրացման հետևից, ապա սա այլևս չի կոչվում տնտեսական աճ, այլ՝ շինարարություն և գույք՝ որպես պարտքային տնտեսության վահանակ։

Եզրակացություն

Անշարժ գույքի շուկան այսօր Հայաստանի ամենավառ «հայելին» է։ Ներսից՝ վարկային կախվածություն, դրսից՝ օտարերկրյա պահանջարկ, մեջտեղում՝ գների անընդհատ բարձրացում և Երևանի գերծանրաբեռնվածություն։

Երբ անշարժ գույքի շուկան աճում է, բայց արդյունաբերությունն ու արտահանումը՝ անկում են ապրում, երկիրը զարգացում չի ունենում։

Ունենում է միայն գների և պարտքի վրա կառուցված փուչիկ, որը չի կարող կրել երկրի տնտեսական անվտանգությունը»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031