Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Արարատը ոչ թե ԵՄ նախարարների ձեւաչափով հանդիպման է մեկնում, այլ նրանց հետ նախաճաշի․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

Քիչ առաջ «ՀՀ ԱԳՆ-ն» հաղորդագրություն տարածեց, ըստ որի “դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում՝ մասնակցելու ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը»։

Այցելելով Եվրոպական խորհրդի կայքը՝ տվյալ նիստի հետ կապված գտա հետեւալ հաղորդագրությունը ( նկար 1-ին ) ՝ «դեկտեմբերի 15-ի Արտաքին գործերի խորհրդին ընդառաջ ԵՄ ԱԳ նախարարները նախաճաշի ( !!!՝ ընդգծվում է իմ կողմից ) ընթացքում ոչ պաշտոնական փոխանակում կունենան Արարատ Միրզոյանի հետ»։

Հերթական մանիպուլյացիան բացահայտվեց՝ Արարատը ոչ թե ԵՄ նախարարների ձեւաչափով հանդիպման է մեկնում, այլ նրանց հետ նախաճաշի։

Թեմայի հետագա ուսումնասիրությունները բերեցին ինձ Լատվիայի ԱԳՆ կայք (նկար 2), որի շնորհիվ իմացանք, որ գալիք նախաճաշի շրջանակներում քննարվելու են Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունները (!!!՝ ընդգծվում է իմ կողմից):

Այսինքն, բեկոնի, պանրի տեսականու, օմլեթի եւ տաք կրուասանների ակոմպանիմենտով դրսի ( կապ չունի թե որ ! ) շրջանակները քննարկելու են ՄԵՐ երկրի ընտրությունները։

Կրկնեմ՝ կապ չունի, թե որ մայրաքաղաքներում է Հայաստանը հայտնվում նախաճաշի՝ գեոպոլիտիկ եւ իրական, մենյույում՝ Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն etc:

Ակնհայտ է, որ Հայաստանի «էլեկտորալ» հարցը իրականում վերածվում է իշխող ռեժիմի վերարտադրությանն ուղղված եւ երկրի ինքնիշխանության վրա տապանաքարը ցեմենտելու ծրագրի։

Ավելի բացահայտ միջամտություն պետության ներքին գործերին դժվար է պատկերացնել։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031