Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Աննա Վարդապետյանի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Այս մասին հայտնում են դատախազությունից:

Մասնավորապես՝

  • Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Մովսես Անտոնյանը փոխադրվել է Լոռու մարզի դատախազի պաշտոնին:
  • Լոռու մարզի դատախազ Արմեն Շահբազյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին:
  • Քրիստինե Մանուկյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:
  • Միլենա Տոնեյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:
  • Արման Մանուչարյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:
  • Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ալինա Համբարձումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Էլեն Ալեքսանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Գոռ Խանզադյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Տիգրանուհի Բադալյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
  • Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Արսեն Մկրտչյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
  • Գևորգ Հակոբյանը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
  • Տավուշի մարզի դատախազության դատախազ Անահիտ Այվազյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
  • Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Տիգրան Վարդանյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Գրիգոր Հարությունյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
  • Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Արեգ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Մհեր Եսայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Արմավիրի մարզի դատախազության դատախազ Գալուստ Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Կապանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Մհեր Ղահրամանյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
  • Տավուշի կայազորի զինվորական դատախազության դատախազ Վահագն Վարդանյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031