Skip to main content

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

Լրահոս

Նիկոլի քաղաքական որոշումն է` hետապնդել բոլոր ընդդիմախոսներին՝ ոմանց կալանավորելով, ոմանց հետապնդելով, ոմանց վրա էլ վարժեցված շներ քսի տալnվ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Երկու դեպք եմ նկարագրում, երկուսն էլ հանրային մեծ հնչեղություն ունեցող։ Այս մասին գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«ա) AntiFake կայքի հիմնադիր, հանրային գործիչ Նարեկ Սամսոնյանն ու «Իմնեմնինի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը արդեն ավելի քան մեկ ամիս կալանավորված են շինծու քրեական գործով։ Նրանց վրա խուլիգանության հոդված է դրված՝ Սամսոնյանի դեպքում զուտ նրա համար, որ եթերում օգտագործել է «հետույք» բառը։

բ) Նույն խուլիգանական հոդվածը դրված է նաև այն տակաքների վրա, ովքեր Նիկոլի հրահանգով հանցավոր խումբ են ձևավորել, կեղծ պետհամարանիշներ օգտագործել, դիմակավորվել ու օրը ցերեկով մեջքից հարձակվել հանրային-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Նիկոլի այս ստրուկները, ինչպես գիտեք, ազատության մեջ են։

Հիմա՝ մի կողմից «հետույք» բառի օգտագործում, մյուս կողմից՝ հանցավոր խմբի ձևավորում ու հարձակում նախկին պատգամավորի վրա։ Մի դեպքում երկու ամիս կալանք, մյուս դեպքում՝ ազատություն։

Կասեք անտրամաբանակա՞ն է սա։ Անարդար կամ անբարոյակա՞ն։ Ոչ։ Այս ամենի թե՛ «տրամաբանությունը», թե՛ «արդարությունը» և թե՛ «բարոյականությունը» մեկ անուն ունեն՝ քաղաքական որոշում։

Նարեկն ու Վազգենը քաղաքական որոշմամբ են կալանավորված։ Միհրանի վրա քաղաքական որոշմամբ են հարձակվել և նույն այդ որոշմամբ էլ Նիկոլի հանցագործ կամակատարներն ազատ են արձակվել դատարանից։ Նիկոլի քաղաքական որոշումն է հետապնդել բոլոր ընդդիմախոսներին՝ ոմանց կալանավորելով, ոմանց հետապնդելով, ոմանց վրա էլ վարժեցված շներ քսի տալով»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև