Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Երեկ հուդաները հեռացվեցին Մայր Աթոռից. խայտառակված հեռացվեցին, ոչնչացված. այդպիսինն է բարեպաշտ ժողովրդի ուժը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նախօրեին Մայր Աթոռում էի։ Անհնար է նկարագրել, թե որքան հակասական զգացողություններ ունեի։ Ուզում էի տեսնել տիրադավներին։ Հենց Մայր Աթոռում էի ուզում տեսնել՝ հուսալով, որ վճռական այդ պահին, իսկ մարդիկ սովորաբար հենց նման պահերին են ցուցադրում իրենց իսկական ով լինելը, ի վերջո կհասկանան, թե ինչ կործանարար ընթացքի մեջ են, կանգ կառնեն և կղզջան։ Հուսով էի, որ նրանցից ոմանց վրա՝ նրանց, ում հետ մտերմություն և նույնիսկ ընկերություն եմ արել, իմ և իմ պես այլ մարդկանց ներկայությունը կարող էր ազդել։ Ի վերջո, ժողովուրդն էր երեկ Մայր Աթոռում և գոնե թե ժողովրդից պիտի ամաչեին: Այս ամսին գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Բայց եկավ այն պահը, երբ տեսա, թե ինչպես են տիրադավները՝ իրենց պես խղճուկ պաշտպանների հույսին մնացած, գալիս դեպի Վեհարան։ Շտապեցի Վեհարանի դարպասի մոտ՝ տեսնելու նրանց։ Փորձելու կանգնեցնել։ Եվ հեռվից Կճոյանի հայացքը տեսա։ Տեսա ու հասկացա՝ չկա այլևս Նավասարդ Սրբազանը։ Ինձնից մոտ 20 մետր այն կողմ՝ ոստիկանական պատի ու իրեն այդտեղ բերած էն խղճուկների ետևում Հուդան էր կանգնած։ Ուզում էի «Սրբազան» կանչել, բայց բերանիցս «Հուդա» դուրս եկավ։

Ու նույն պահին Մայր Աթոռի բարձրախոսներից լսվում էր Վեհափառ Հայրապետի ձայնը։ Նորին Սրբությունը կոչ էր անում տիրադավներին վերադառնալ կանոնական դաշտ…

Երեկ հուդաները հեռացվեցին Մայր Աթոռից։ Խայտառակված հեռացվեցին։ Ոչնչացված։ Այդպիսինն է բարեպաշտ ժողովրդի ուժը։

Եվ թող Աստված իմաստնություն տա բոլորիս լինել այնպիսի ժողովուրդ, ինչպիսինն էինք նախօրեին Մայր Աթոռում։ Դա է մեր փրկության և ապա նաև վերականգնման միակ ուղին։ Աստծով»,- գրել է  նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031