Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Տեր Վրթանես քահանա Բաղալյանը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում. վիճակը գնահատվում է կայուն

2025 թ. դեկտեմբերի 18-ին՝ մոտավորապես ժամը 19:00-ի սահմաններում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծված լարված իրավիճակի ընթացքում վատացել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը, ինչի հետևանքով նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Մաստերմեդ» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդից:

Բժիշկների տեղեկացմամբ՝ պացիենտը տեղափոխվել է «սրտամկանի սուր ինֆարկտ, կարդիոգեն շոկ» ախտորոշմամբ։ Կատարվել են անհրաժեշտ ինտենսիվ թերապիայի միջամտություններ, կորոնարոգրաֆիա, և բժշկական ցուցումով իրականացվել է համապատասխան միջամտություն՝ ստենտավորում։

Ներկայումս Տեր Վրթանես քահանա Բաղալյանը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, գիտակցության մեջ է, և վիճակը գնահատվում է կայուն։ Բժշկական թիմի գնահատմամբ՝ ակնկալվում է բարենպաստ ընթացք, և այս պահին այլ միջամտությունների կարիք չկա։

Տեսակցությունները ժամանակավորապես սահմանափակված են՝ հաշվի առնելով ինտենսիվ թերապիայի բաժանմունքի կարգը․ հիվանդասենյակ տեղափոխվելու դեպքում տեսակցությունները կկազմակերպվեն սահմանված ժամերին։

Խորհուրդը իր խորին երախտագիտությունն է հայտնում «Մաստերմեդ» ԲԿ-ի բժշկական թիմին՝ արագ և մասնագիտական աշխատանքի համար, և կոչ է անում հավատավոր մեր ժողովրդին՝ աղոթքով զորակցել Տեր Վրթանես քահանային՝ նրա շուտափույթ ապաքինման համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև