Skip to main content

Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին

Լրահոս

Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը թվերով կարող է աճող թվալ, բայց բովանդակությամբ այն ավելի ու ավելի է հեռանում ստեղծող պետության գաղափարից. Անանյան

Որտե՞ղ է կանգնած Հայաստանի տնտեսությունը և ինչու՞ է անհրաժեշտ նոր տնտեսական քաղաքականություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը թվերով կարող է աճող թվալ, բայց բովանդակությամբ այն ավելի ու ավելի է հեռանում ստեղծող պետության գաղափարից։ Մենք սկսել ենք շատ սպառել, բայց քիչ արտադրել։ Շատ ներմուծել, բայց քիչ արտահանել։ Շատ խոսել աճից, բայց քիչ մտածել՝ ինչի վրա է այդ աճը կանգնած։

Այսօր տնտեսության շարժիչը ծառայություններն են, առևտուրը և բնակարանաշինությունը, մինչդեռ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը նահանջում են։ Սա կարճաժամկետ թվեր է ապահովում, բայց երկարաժամկետ առումով ստեղծում է խոցելի, ներմուծումից կախված և արտաքին ցնցումներին ենթակա տնտեսություն։

Շինարարությունը կենտրոնացած է Երևանում, մարզերը դատարկվում են, աշխատատեղերը և եկամուտները մնում են մեկ կենտրոնում։ Արտադրական արժեք ստեղծող շղթաներ չեն ձևավորվում, իսկ տնտեսական աճը չի վերածվում անվտանգային, տեխնոլոգիական կամ տարածքային կայունության։

Ֆիսկալ համակարգը շարունակում է գործել որպես ծախսերի հաշվառում, ոչ թե զարգացման գործիք։ Հարկային բեռը հիմնված է սպառման վրա, բյուջեն չունի հակացիկլային պաշտպանություն, իսկ պետական ծախսերը հազվադեպ են աշխատում արտադրության, ներդրումների կամ արտահանման օգտին։

Ներդրումները հիմնականում կարճաժամկետ են, կենտրոնացված հումքային, ֆինանսական կամ անշարժ գույքի ոլորտներում և չեն ձևավորում արդյունաբերական կամ տեխնոլոգիական հիմք։ Գիտահեն, արտահանմանը միտված ներդրողները գրեթե բացակայում են։

Արտաքին շուկաներում Հայաստանը հանդես է գալիս ոչ թե որպես ստեղծող, այլ որպես միջանկյալ օղակ։ Արտահանման հիմքում հումքն է կամ վերաարտահանումը, իսկ շուկաների կառուցվածքը խիստ սահմանափակ է՝ մեծ կախվածությամբ մեկ-երկու ուղղություններից։

Տրանսպորտային և լոգիստիկ համակարգը ևս չի ծառայում ազգային տնտեսությանը։ Երկիրը կախված է մեկ հիմնական ուղուց, իսկ ներկայացվող այլընտրանքային նախագծերը հաճախ չունեն տնտեսական հաշվարկ և իրական ազդեցություն։

Սա թվերի խնդիր չէ։ Սա տնտեսական մոդելի խնդիր է։

Հայաստանի առջև կանգնած է ընտրություն՝ շարունակել սպառման վրա հիմնված կարճաժամկետ աճի ուղին, թե անցնել արտադրական, տեխնոլոգիական և արտահանման վրա կառուցված նոր տնտեսական մոդելի։

«Միասնության Թևեր»-ի տնտեսական քաղաքականության հիմքը

«Միասնության Թևեր» քաղաքական նախաձեռնությունը առաջարկում է տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխում, ոչ թե մասնակի շտկումներ։ Մեր մոտեցումը կառուցված է 10 ՀԵՆԱՍՅԱՆԵՐԻ վրա, որոնք միասին ձևավորում են նոր տնտեսական ճարտարապետություն։

Առաջիկա օրերին մենք առանձին գրառումներով կներկայացնենք մեր տնտեսական քաղաքականության 10 ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԸ»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031