Skip to main content

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան

Լրահոս

ԼՂ-ից տեղահանվածները, ովքեր իրավունք ունեն ստանալ հավաստագրեր, բայց իրենց կարգավիճակից ելնելով չեն կարողանալու՝ տրամադրելու ենք բնակարանի վարձի փոխհատուցում՝ 40,000 դրամի չափով. Թորոսյան

Այս նախագծով առաջարկում ենք մի նոր ծրագիր սկսել, որը վերաբերելու է ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին, ովքեր իրավունք ունեն այս պահի դրությամբ ստանալ այն հավաստագրերը, որ մենք տրամադրում ենք, բայց իրենց ընտանեկան կամ այլ կարգավիճակից ելնելով չեն կարողանալու: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

«Դրանք հիմնականում փոքրաթիվ, 1-3 անդամ ունեցող այն ընտանիքներն են, ովքեր ունեն, օրինակ՝ խորը հաշմանդամության կարգ, կամ ծանր հաշմանդամության կարգ, կամ բարձր տարիքի են և մենք նրանց այլընտրանք ենք առաջարկում այս ծրագրով:

Եթե նրանք բավարարում են ծրագրի բոլոր պայմաններին, որոնք թույլ են տալիս նրանց օգտվել հավաստագրից (դա հիմնականում քաղաքացիության պահանջն է), բայց չեն կարողանալու, որովհետև այդ գումարը քիչ է լինելու, մենք նրանց հնարավորություն ենք տալիս գրանցվել մեր սոցիալական բնակարանային ֆոնդի հերթացուցակում, որպես պոտենցիալ շահառու, բայց քանի որ այդ պահին մենք հավանաբար չենք կարողանալու իրենց տալ այդ բնակարանային ֆոնդը, որովհետև այդքան բնակարաններ դեռ չունենք, նրանց տալու ենք մասնակի փոխհատուցում վարձավճարի 40,000 դրամի չափով, 10 տարի ժամանակով»,-պարզաբանեց Թորոսյանը։

Նա նշեց, որ եթե 10 տարվա ընթացքում իրենց բնակության վայրին մոտ գտնվող վայրում ունենան սոցիալական բնակարան, քաղաքացիներին կառաջարկվի որևէ փուլում տեղափոխվել այդ բնակարան, որպես ավելի կայուն ապրելու վայր, եթե նրանք հրաժարվեն այդ պահին՝ կզրկվեն այդ միջոցառումից, եթե համաձայնեն՝  կշարունակեն ապրել սոցիալական բնակարանային ֆոնդում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031