Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն

Լրահոս

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

Դեկտեմբերի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:

Բերկրառատ օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։

Պատարագիչն էր Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Սրբազան արարողության ընթացքում, Հայ Եկեղեցու ընկալյալ ավանդության համաձայն, Վահան Սրբազանի ձեռամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 9 և Քահանայից պատրաստության ավարտական լսարանի 3 սաներ արժանացան սարկավագական ձեռնադրության։

Նախօրդ օրը՝ դեկտեմբերի 24-ին, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև տեղի էր ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչության արարողությունը:

Սրբազան Հայրն իր քարոզում նախ շնորհավորեց նորընծա սարկավագներին՝ պատգամելով նրանց հետևել Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի օրինակին, ապա սարկավագական ձեռնադրության առիթով իր շնորհավորանքներն ուղղեց Հայոց Հայրապետին, Մայր Աթոռի լուսարարապետությանը, ճեմարանի և Քահանայից պատրաստման լսարանի տեսչին, միաբաններին, ծնողներին ու հավատավոր ժողովրդին։

Այնուհետև Սրբազան Հայրը, անդրադառնալով տոնի խորհրդին, Սուրբ Ստեփանոսի կյանքին, գործունեությանը և հոգևոր սխրանքին, հորդորեց նորընծա սարկավագներին իրենց ծառայության մեջ ապավինել Աստծո զորությանն ու ուժին, մշտապես աղոթել և աղոթքը դարձնել զենք՝ գայթակղությունները, չարիքը, հալածանքները հաղթահարելու համար և լինել ներողամիտ, ինչպես Սուրբ Ստեփանոս Նախավկան։

«Ներողամտությունը տկարություն չէ, ներողամտությունը թուլություն չէ․ ներողամտությունը քաջություն է։ Միայն քաջերը կարող են իրենց հալածողների համար աղոթել և ասել՝ ո՛վ Տեր ներիր նրանց։ Լինենք ներողամիտ միմյանց նկատմամբ և աղոթենք մեզ հալածողների համար»,- ասաց Վահան եպիսկոպոսը։

Վերջում Վահան Սրբազանը պատգամեց ներկաներին իրենց կյանքում օրինակ ունենալ Սուրբ Ստեփանոս Նախավկային, աղոթք բարձրացնել առ Աստված, որ Ամենակարողն ամուր պահի ամենքին իրենց հավատքի ու կոչման մեջ, որ Հայ Եկեղեցին առավել զորանա, ժողովուրդը և հայրենիքը ապրեն հավատքով, լինեն հավատրիմ Ավետարանին ու մեր Տեր Հիսուս Քրիստոսին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031