Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի. Գևորգ Պապոյան. «Ազատություն»

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ Ադրբեջանից վրացական երկաթուղով դեպի Հայաստան բեռների տարանցման նախնական գինը համեմատաբար բարձր՝ ոչ մրցակցային է համարվել, բայց ներկայումս քննարկումները դեռ շարունակվում են:

«Մի կողմում վրացական երկաթուղային ընկերությունն է, մյուս կողմում հացահատիկ կամ բենզին ներմուծող ընկերություններ են, բնականաբար, պետք է բանակցեն, գտնեն լավագույն տարբերակը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այդ հարցերով ինքը չի զբաղվում:

Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով վրացական երկաթուղու տարանցման սակագնի հետ կապված խնդրին, ասել էր, որ եթե հարցը չկարգավորվի, ապա տրամաբանորեն տնտեսվարողները այլընտրանքային ձևեր կփնտրեն՝ ներմուծումը և արտահանումը ապահովելու համար:

Պապոյանն այսօր փակագծեր բացեց այդ այլընտրանքի մասին. — «Իմ կարծիքով շատ լավ ժամանակ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի և այն, ինչ երկաթուղով գալիս է մինչև Հայաստանի սահման և այդտեղից մուլտիմոդալ եղանակով տեղափոխվի դեպի բեռնատարներ և Հայաստան -Ադրբեջան ցամքային սահմանով գա: Ես կարծում եմ դրան խանգարող ոչ մի հանգամանք չկա և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում: Իմ տպավորությամբ բիզնեսներն էլ են պատրաստ դրան», — ընդգծում է նախարարը:

Պապոյանն ասաց, որ եթե ադրբեջանական կողմը պատրաստ լինի, կարող են այդ եղանակին անցնել:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031