Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Քանի տարի է՝ քաղաքական որոշման գերին ենք. Աշոտյանի գործով լինելու է արդարացման դատական ակտ. փաստաբան

Օգոստոսից վկան հարցաքննվում էր, այսինքն՝ գրեթե չորս ամիս տևող հարցաքննությունն ավարտվեց: Շատ եմ ցավում, որ դատարանը կիրառում է այն կարգը, որ քաղաքացիների համար այն հասանելի չէ, հատկապես ուղիղ եթերով: Ամեն դեպքում մենք պարզեցինք շատ կարևոր հանգամանքներ, որոնք հետագայում, նաև մեր ելույթում ենք օգտագործելու: Իմ պատկերացմամբ, ոչ միայն մեղադրական բնույթ չէր կրում վկայի հարցաքննությունը, այլև որոշ հանգամանքների մասով ուղիղ արդարացման բնույթ էր կրում: Այս մասին Վերաքննիչ դատարանի բակում, 168.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական գործի ընթացքին:

«Այս նիստերը նրա մասին են, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ տարիներ առաջ, տվյալ պահի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, եղել է քաղաքական հետապնդում հարուցելու որոշում՝ քրեական գործի տեսքով, և տեսեք՝ քանի տարի ենք մենք այս քաղաքական որոշման գերին: Երբ որոշ ժամանակ անց ունենանք  արդարացման դատարկ ակտ, որն ակնկալում ենք, մարդիկ նույնիսկ մոռանալու են, որովհետև հիմա ունենք տասնյակ քաղբանտարկյալներ, մարդիկ հիմա դրա վրա են կենտրոնացած, որովհետև ունենք չորս բանտարկված հոգևորականներ, ունենք խոսքի ազատության համար բանտարկված մեդիագործիչներ, ազգային բարերար»,-նշել է նա:

Փաստաբանն ասել է, որ Արմեն Աշոտյանի գործը նրա մասին է, որ ժամանակին բժշկական համալսարանի համար ձեռք է բերվել անշարժ գույք, որը ոչ միայն վնաս չէր համալսարանի համար, այլև օգտակար էր, և դրանք մարդիկ մինչև այսօր օգտագործում են:

«Հարցաքննությունը շարունակվում է, հունվարին է մեր հաջորդ նիստը: Դատակոչի ցուցակում, եթե չեմ սխալվում, ունենք երեք վկա: Դատակոչի ավարտվելուն պես անցում է կատարվելու գրավոր ապացույցներին»,-տեղեկացրել է Մելիքյանը:

Նա հավելել է, որ սրանք դեռ մեղադրական կողմի ապացույցներն են, և, որ իրենք միջնորդություններ ունեն նաև իրենց ապացույցները հետազոտելու հետ կապված:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031