Skip to main content

Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Միրզոյանի՝ «Ադրբեջանն ունի իր պատկերացումները, որը մենք չենք կիսում» ձևակերպումն արձանագրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են խաղաղության շուրջ ձևավորված ռազմավարական փակուղում. քաղաքագետ

Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Արարատ Միրզոյանի մի շարք ձևակերպումներ առաջին հայացքից կարող են ընկալվել որպես դիվանագիտական զգուշավորություն, սակայն բովանդակային առումով դրանք ավելի շուտ բացահայտում են խաղաղության գործընթացի խորքային հակասությունները։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

««Ադրբեջանն ունի իր պատկերացումները խաղաղության պայմանագրի հետ կապված, որը մենք չենք կիսում, չկա երկկողմանի ընդունված օրակարգ, նկատի ունեմ Սահմանադրության հարցը»,- ասում է նախարարը՝ միաժամանակ հավելելով, որ «կամ պայմանավորվում ենք՝ երբ և որտեղ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում»։

Այս ձևակերպումը, ըստ էության, ոչ թե մոտեցնում է պայմանագրի ստորագրմանը, այլ արձանագրում է դրա բովանդակային անհնարինությունը։

Եթե կողմերը չեն կիսում խաղաղության նույն պատկերացումը, ապա խնդիրը տեխնիկական կամ ժամանակացույցի հարց չէ։ Խնդիրը մոդելային է։ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության շուրջ խոսում են տարբեր լեզուներով և տարբեր նպատակներով։

Հայաստանի ընկալմամբ խաղաղությունը պետք է հիմնված լինի հարաբերությունների կարգավորման, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և նվազագույն անվտանգային հավասարակշռության վրա։

Ադրբեջանի պատկերացմամբ, սակայն, խաղաղությունը ենթադրում է Հայաստանի ներքաղաքական և իրավական վերաձևում՝ Սահմանադրության փոփոխությունից մինչև ենթակառուցվածքային և տարածաշրջանային պարտավորությունների կատարում՝ Բաքվի թելադրանքով։

Այս երկու մոտեցումները նույն փաստաթղթում միավորելը գրեթե անհնար է, հատկապես այն պայմաններում, երբ պահանջների շրջանակը ոչ թե սահմանափակվում, այլ ընդլայնվում է։

Այս համատեքստում տրամաբանական հակասություն է առաջանում, երբ նույն հարցազրույցում խոսվում է նաև «հաստատված խաղաղության» մասին։

Ինչպե՞ս կարող է խաղաղությունը համարվել հաստատված, եթե չկա երկկողմանի ընդունված օրակարգ, առկա են սկզբունքային տարաձայնություններ Սահմանադրության հարցում, իսկ բանակցային գործընթացը շարունակաբար հարստացվում է նոր և ավելի ծանր պահանջներով։

Սա ոչ թե «հաստատված խաղաղություն» է լիարժեք իմաստով, այլ ժամանակավոր կայունություն, որը կարող է վերածվել ձևակերպված փակուղու, եթե չլուծվեն սկզբունքային տարաձայնությունները։

Խաղաղության գործընթացի խոցելիությունը խորանում է նաև արտաքին միջավայրի պատճառով։

Գործնականում բացակայում են այնպիսի միջազգային միջնորդներ, որոնք կկարողանան Ադրբեջանին հակել քիչ թե շատ բալանսավորված լուծումների։

Միաժամանակ ուժային դիսբալանսը ակնհայտորեն Ադրբեջանի օգտին է, ինչը Բաքվին հնարավորություն է տալիս բանակցային գործընթացը կառուցել ոչ թե փոխզիջումների, այլ պահանջների և ճնշման տրամաբանությամբ։

Այս պայմաններում խաղաղությունը դադարում է լինել նպատակ և վերածվում է գործիքի։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի մի հանգամանք, որը փաստացի դուրս է մնում Միրզոյանի ձևակերպումներից։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի վերջին հայտարարությունը հստակ արձանագրում է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են ոչ միայն Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները, այլև TRIPP նախագծով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումը։

Սա վկայում է, որ Բաքուն խաղաղությունը դիտարկում է ոչ թե որպես վերջնակետ, այլ որպես լծակ՝ նոր և ավելի լայն պահանջներ ամրագրելու համար։

Այսպիսով, Ադրբեջանի պաշտոնական պահանջները հերթական անգամ ընդլայնվում են՝ Հայաստանին դնելով պերմանենտ զիջումների պարտադրանքի առաջ՝ առանց հստակ ավարտի և առանց փոխադարձության։

Այս իրավիճակում Արարատ Միրզոյանի «Ադրբեջանն ունի իր պատկերացումները, որը մենք չենք կիսում» ձևակերպումը, անկախ մտադրությունից, փաստացի արձանագրում է ոչ թե առաջընթաց, այլ այն իրողությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են ոչ թե խաղաղության շեմին, այլ խաղաղության շուրջ ձևավորված ռազմավարական փակուղում։

Այս պայմաններում «հաստատված խաղաղության» խոսույթը ավելի շատ ներքաղաքական հանգստացնող նարատիվ է, քան արտաքին քաղաքական իրականություն։

Առանց պահանջների սահմանափակման, առանց միջնորդական բալանսի և առանց ուժային հարաբերակցության փոփոխության խաղաղության գործընթացը մնում է խոցելի, միակողմանի և պոտենցիալ պայթյունավտանգ»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև