Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ի տարբերություն ձեզ, մարդկանց շանտաժով չեմ շորթել, պատվերով հոդվածներ չեմ գրել, պետական տենդերներ չեմ շահել, որով կարող էի ապօրինի հարստանալ. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է.

Դատախազությունից ստացել եմ ծանուցում՝ ինձ, իմ ընտանիքի անդամներին և հարազատներին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման, իրականում` խլման վարույթ սկսելու վերաբերյալ։

Ծանուցմանը ծանոթանալուց հետո մնում է միայն ծիծաղել պատվերը տվողների վրա և խղճալ այն իրականացնողներին։

Այս պահին միայն նշեմ, որ դատախազությունն անտրամաբանական և ապօրինի հիմնավորումներով «ապօրինի գույք» է որակել իմ, իմ ընտանիքի անդամների և նրանց տարիների աշխատանքի արդյունքում ստեղծված օրինական սեփականություն հանդիսացող գույքեր՝ ընդամենը հանրությանը մի ցանկ ներկայացնելու և հեթական շոու բեմադրելու նպատակով։

Սա ընդամենը Փաշինյանի վրեժխնդրության և փոքրոգիության հերթական դրսևորումն է:

Ես մտահոգվելու որևէ խնդիր չունեմ. որքան ուզում եք ստուգեք և ուսումնասիրեք, իմ ունեցած ամեն ինչի ետևում իմ և իմ ընտանիքի անդամների տարիների քրտնաջան, արդար աշխատանքն է, իսկ դուք և ձեր շրջապատը մտածելու և բացատրելու շատ բան ունեք:

Վերջապես, ես, ի տարբերություն ձեզ, մարդկանց շանտաժով չեմ շորթել, պատվերով հոդվածներ չեմ գրել, պետական տենդերներ չեմ շահել, բարձր պաշտոն էլ չեմ զբաղեցրել (ընդամենը 4 ամիս` 2018 հունիս-հոկտեմբերին,
Գեղարքունիքի մարզպետ), որով կարող էի ապօրինի հարստանալ:

Հ.գ. Տարիներ շարունակ հանրայնորեն չեմ խոսել իմ ընտանիքի կատարած աշխատանքի, ստեղծած աշխատատեղերի և պետությանը վճարած հարկերի մասին։

Սակայն ստեղծված իրավիճակը երևի թե լավագույն առիթն է այդ ամենին անդրադառնալու և հանրությանը մանրամասն փաստերով ներկայացնելու համար, որն անպայման կանեմ առաջիկայում։

Պարզապես թույլ չեմ տալու արատավորել և պիտակավորել իմ ընտանիքի տարիների վաստակը և անունը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031