Skip to main content

Գագիկ Ծառուկյանից առնվազն 14,5 միլիոն դոլար են հափշտակել․ փաստաբան Երեմ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել | Իրավապահները բացահայտել են թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա | Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան | ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից | Երևանում և մարզերում կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը | Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Ջերմուկի Սառնասարը վերադարձնելու խնդիր էր դրված. Վարդանովը բացառիկ մանրամասներ է ներկայացնում | Ես ձեռքերիս ազատություն տալու սովորություն չունեմ, ապօրինի ձևով արգելել են իմ մուտքը Աժ | Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով | Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զnհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը. «Ուժեղ Հայաստան» | Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեի անշարժ գույքի վրա. հայցն ընդունվել է դատարանի վարույթ | Բնակչությանը հայրենիքից հեռացնելը և նրա մշակութային հետքը վերացնելը նույն գործընթացի երկու կողմերն են. Հովիկ Ավանեսով | «Շուտով հանդես ենք գալու խաղաղություն՝ առանց զիջումների, զիջումները դադարեցնելու ծրագրով»․ Տիգրան Աբրահամյան | Եղանակը Հայաստանում | Երևանյան դպրոցում 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածներ է հասցրել դասընկերոջը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Լրահոս

Մենք կորցրել ենք հավատն առ Աստված և հավատն ինքներս մեր նկատմամբ. Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից

Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել ձեր մտքերի, զգացմունքների, հույզերի, նամակների, ցանկությունների համար: Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Ես դրանք շատ լավ զգում եմ, ջերմություն եմ ստանում դրանցից: Ուզում եմ բոլորին տոնական տրամադրություն մաղթել: Ինչ-որ մի տեղ կարդացել եմ, որ ամենակարևոր ճանապարհորդությունն ինքդ քո ներսում ճանապարհոդությունն է: Ինչքան շատ ես ուրախանում և կարողանում այդ ուրախությունը փոխանցել ուրիշներին, այնքան ուժեղանում ես: Պահպանեք տոնական տրամադրությունը, հրաշքի զգացողությունը ձեր և երեխաների մեջ, ինչ-որ նոր բանի սպասումը: Եթե ժամանակ եք ունենում նայեք մանկական ֆիլմեր մուլտֆիլմեր, հեքիաթներ և մի ամաչեք երեխա լինելուց:

Մենք կորցրել ենք հավատն առ Աստված և հավատն ինքներս մեր նկատմամբ. շատ դժվար է այս աշխարհում մնալ ինչպիսին կաս, երբ չունես հենման կետ: Ցանկանում եմ, որ բոլորդ ունենաք այդ հենման կետը: Ուզում եմ ասել, որ ինձ հետ ամեն ինչ լավ է: Շնորհավորում եմ բոլորի տոները, շնորհակալ եմ բոլորիդ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև