Skip to main content

Գագիկ Ծառուկյանից առնվազն 14,5 միլիոն դոլար են հափշտակել․ փաստաբան Երեմ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել | Իրավապահները բացահայտել են թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա | Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան | ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից | Երևանում և մարզերում կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը | Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Ջերմուկի Սառնասարը վերադարձնելու խնդիր էր դրված. Վարդանովը բացառիկ մանրամասներ է ներկայացնում | Ես ձեռքերիս ազատություն տալու սովորություն չունեմ, ապօրինի ձևով արգելել են իմ մուտքը Աժ | Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով | Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զnհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը. «Ուժեղ Հայաստան» | Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեի անշարժ գույքի վրա. հայցն ընդունվել է դատարանի վարույթ | Բնակչությանը հայրենիքից հեռացնելը և նրա մշակութային հետքը վերացնելը նույն գործընթացի երկու կողմերն են. Հովիկ Ավանեսով | «Շուտով հանդես ենք գալու խաղաղություն՝ առանց զիջումների, զիջումները դադարեցնելու ծրագրով»․ Տիգրան Աբրահամյան | Եղանակը Հայաստանում | Երևանյան դպրոցում 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածներ է հասցրել դասընկերոջը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Լրահոս

Վարչապետի ստորագրությունը դառնում է ոչ թե քաղաքական դիրքորոշում, այլ Սահմանադրության դեմ ուղղված գործողություն. Սուրեն Սուրենյանց

Սահմանադրության դեմ ստորագրություն. Փաշինյանի նոր հանցագործությունը։  Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ և ստորագրությամբ հրապարակված համատեղ հայտարարությունը, որով հայտարարվում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին, այլևս չի տեղավորվում քաղաքական հայտարարությունների կամ աշխարհիկ–հոգևոր բանավեճի շրջանակում։

Այն գործողությունների հստակ ծրագիր է, որն ուղղված է Եկեղեցու ներքին կառավարման վերաձևմանը՝ պետական իշխանության անմիջական և գռեհիկ ներգրավմամբ։

Հայտարարությամբ ձևավորվում է «Համակարգող խորհուրդ», որի օրակարգում ներառված են Վեհափառի հեռացումը, կաթողիկոսական տեղապահի ընտրությունը, Եկեղեցու կանոնադրության ընդունումը և Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրությունը։ Առանձնապես կարևոր հանգամանք է, որ այս փաստաթուղթը ստորագրված է ոչ միայն վարչապետի, այլև տասը տիրադավ եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների կողմից, որոնք, թեև դեռ կարգալույծ չեն, չեն կարող Եկեղեցու անունից հանդես գալ նման բնույթի նախաձեռնություններով։

Այս համադրությունը գործընթացին տալիս է ոչ թե բարենորոգման, այլ բացահայտ քաղաքական միջամտության բնույթ։

Վարչապետի ստորագրությունը հայտարարության տակ այն վերածում է գործադիր իշխանության ուղղակի մասնակցությամբ նախաձեռնության, ինչը հակասում է Հայաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածին, որով ամրագրված է պետության և Եկեղեցու տարանջատման սկզբունքը և պետական իշխանության միջամտության արգելքը Եկեղեցու ներքին գործերին։

Բարենորոգումը, իր բուն իմաստով, ենթադրում է ներհոգևորական գործընթաց, կանոնական մարմինների դերակատարում և աշխարհիկ իշխանության չեզոքություն։

Տվյալ դեպքում, սակայն, գործ ունենք աշխարհիկ իշխանության նախաձեռնությամբ և քաղաքական հովանավորությամբ ձևավորվող կառույցի հետ, որի նպատակը Եկեղեցու կառուցվածքի փոփոխությունն է։ Սա ինստիտուցիոնալ ճնշում է, ոչ բարեփոխում։

Փաշինյանի մասնակցությամբ այս համատեղ հայտարարությունը միաժամանակ բացահայտում է իշխանության մարտավարական վերադասավորումը։

Կաթողիկոսին արագ հեռացնելու փորձերի ձախողումից հետո շեշտը դրվում է ոչ թե մեկ անձի, այլ ամբողջ եկեղեցական ինստիտուտի թուլացման, ապամոնտաժման կամ պառակտման վրա։ Տիրադավ հոգևորականների ներգրավումը ծառայում է հենց այդ նպատակին՝ ստեղծելով ներեկեղեցական լեգիտիմության արհեստական պատրանք։

Քաղաքական առումով այս հակաեկեղեցական գործընթացը իշխանության համար ունի նաև գործիքային նշանակություն։ Ազգային և բարոյական ինստիտուտների հետևողական արժեզրկումը նպաստում է հասարակության բարոյալքմանը և ապատիայի խորացմանը։ Ապատիկ հասարակությունը նվազ մասնակցություն է ցուցաբերում քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ ընտրություններին, ինչն իր հերթին ստեղծում է առավել բարենպաստ միջավայր ավտորիտար իշխանությունների վերարտադրության համար։

Այսպիսով, գործ ունենք սահմանադրական կարգավորումների գիտակցված խախտման, Եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնիշխանության խաթարման և քաղաքական նպատակներով հասարակության արժեքային դաշտի համակարգային քայքայման հետ։

Եվ հենց այս համատեքստում է, որ վարչապետի ստորագրությունը դառնում է ոչ թե քաղաքական դիրքորոշում, այլ Սահմանադրության դեմ ուղղված գործողություն»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև