Skip to main content

Գագիկ Ծառուկյանից առնվազն 14,5 միլիոն դոլար են հափշտակել․ փաստաբան Երեմ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել | Իրավապահները բացահայտել են թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա | Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան | ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից | Երևանում և մարզերում կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը | Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Ջերմուկի Սառնասարը վերադարձնելու խնդիր էր դրված. Վարդանովը բացառիկ մանրամասներ է ներկայացնում | Ես ձեռքերիս ազատություն տալու սովորություն չունեմ, ապօրինի ձևով արգելել են իմ մուտքը Աժ | Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով | Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զnհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը. «Ուժեղ Հայաստան» | Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեի անշարժ գույքի վրա. հայցն ընդունվել է դատարանի վարույթ | Բնակչությանը հայրենիքից հեռացնելը և նրա մշակութային հետքը վերացնելը նույն գործընթացի երկու կողմերն են. Հովիկ Ավանեսով | «Շուտով հանդես ենք գալու խաղաղություն՝ առանց զիջումների, զիջումները դադարեցնելու ծրագրով»․ Տիգրան Աբրահամյան | Եղանակը Հայաստանում | Երևանյան դպրոցում 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածներ է հասցրել դասընկերոջը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Լրահոս

Նիկոլը ստիպված է «հանձնախմբեր» ձևավորել, թուղթ ստորագրելու պերֆորմանսներ իրականացնել․ այս կռվnւմ Նիկոլն արդեն պարտված է․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Իր ամանորյա ուղերձում Վեհափառ Հայրապետը Նիկոլի կողմն անցած հոգևորականներին կրկին մեծահոգաբար կոչ արեց դադարեցնել «եղբայրադավության քայլերը»։ Տիրադավ բառը չօգտագործեց՝ այլ եղբայրադավությունից խոսեց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Հայրապետն ամեն ինչ անում է, որպեսզի Նիկոլի մոտ խոնարհման գնացած եպիսկոպոսներն ապաշխարելու և իրենց հոգիները փրկելու հնարավորություն ունենան։ Նորին Սրբությունը դա անում է ի հակառակ՝ նրանց պաշտոնանկ և/կամ նույնիսկ կարգալույծ անելու պահանջով հնչող անթիվ ու անհամար կոչերի։ Ասել է, թե՝ Վեհափառ Հայրապետը, հանուն տիրադավերի հոգու փրկության, իր անձն է որոշ իմաստով հարվածի տակ դնում։ Եվ սա այն է, ինչը մեզ սովորեցրել է Քրիստոս։

Անկե՞ղծ եք ուզում ասեմ՝ ինքնազոհության այս օրինակն է, որ երկար ժամանակ պակասել է մեզ։ Չեմ ասում չի եղել։ Եղել է։ Վերջին ու ամենավառ օրինակը Գերաշնորհ Տեր Բագրատ արք. Գալստանյանն է։

Ինքնազոհություն չի նշանակում պարտություն։ Հակառակը՝ ինքնազոհությունը հաղթանակի՝ չափազանց դժվար, բայց միանշանակ միակ ուղին է։ Վեհափառ Հայրապետը դա բոլորից լավ գիտի։ Այդ է պատճառը, որ Նիկոլը ստիպված է «հանձնախմբեր» ձևավորել, թուղթ ստորագրելու պերֆորմանսներ իրականացնել և այլն։

Այս կռվում Նիկոլն արդեն պարտված է։ Եվ սա իր առաջին պարտությունը չէ։ Բագրատ Սրբազանին էլ է Նիկոլը պարտվել։ Գաղափարական դաշտում է պարտվել, արժեքային։ Շուտով դա կվերածվի նաև քաղաքական պարտության։ Այ կտեսնեք և կհամոզվեք»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև