Skip to main content

«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից. Azatutyun.am | «Ադրբեջանը Շիկահողում 60 հեկտար անտառ է հատել». Յոլյանը պահանջում է բարձրաձայնել խնդիրը COP17-ում | Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը | Աշակերտը կրակել է տնօրենի և ուսուցչուհու վրա | Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել | ԱԺ-ն հաստատեց ՀԲ-ի 284,4 մլն դոլարի վարկը՝ արցախցիներին բնակարանային աջակցության համար | Ինչ է քննարկել «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Իրանի դեսպանի հետ | ՀՀ պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում | Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ չվախենալ վիժվшծքներից, վախենալ ճորտ լինելուց. Արթուր Դանիելյան | Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել | Գագիկ Ծառուկյանից առնվազն 14,5 միլիոն դոլար են հափշտակել․ փաստաբան Երեմ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել | Իրավապահները բացահայտել են թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա | Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան | ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից | Երևանում և մարզերում կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Լրահոս

Տուրիստական մի շարք ընկերությունների հակամրցակցային գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է 53 միլիոն դրամի վնաս. դատախազը քրեական վարույթի նյութերը հանձնել է դատարան

Դատախազը 2025 թվականի դեկտեմբերի 26-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել հակամրցակցային գործունեության համար մեղադրվող տուրիստական 7 ընկերությունների տնօրենների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում տուրիստական գործունեություն ծավալող 7 ընկերությունների ղեկավարներ մտադրվել են հակամրցակցային գործունեության միջոցով շուկայից դուրս մղել տուրիստական գործունեությամբ զբաղվող մեկ այլ ընկերության:

Մասնավորապես՝ տուրիստական գործունեություն ծավալող 7 ընկերությունների ղեկավարներ, հակամրցակցային համաձայնություն ձեռք բերելու արդյունքում, հրաժարվել են վերոնշյալ տուրիստական ընկերությանն ավիատոմսեր վաճառելուց և այդ ընկերության հետ աշխատող գործընկերների հետ համագործակցելուց: Նկարագրված հակամրցակցային գործողությունների հետևանքով՝ տվյալ ընկերությունը, գտնվելով մրցակցության սահմանափակման մեջ, հնարավորություն չի ունեցել պատշաճ իրականացնել տուրիստական գործունեություն. 130 հայ զբոսաշրջիկներին Եգիպտոսի Հուրգադա քաղաք տեղափոխելուց հետո չի կարողացել կազմակերպել նրանց վերադարձը Հայաստանի Հանրապետություն:

Խնդրի լուծման նպատակով՝ Կառավարության 2019 թվականի հուլիսի 26-ի 933-Ն որոշմամբ՝ Եգիպտոսում գտնվող շուրջ 130 քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխման ծառայությունների իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է 47 միլիոն 198 հազար դրամ, իսկ 2019 թվականի օգոստոսի 1-ի 983-Ն որոշմամբ՝ նույն նպատակի համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվել է 5 միլիոն 838 հազար դրամ:

Դատախազը 2025 թվականի դեկտեմբերի 16-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել տուրիստական 7 ընկերությունների տնօրենների նկատմամբ, իսկ 2025 թվականի դեկտեմբերի 26-ին՝ քրեական վարույթի նյութերը հանձնել է իրավասու դատարան:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան: Դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ի վճռով՝ հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի 53 միլիոն դրամ՝ որպես պարտավորության գումար։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև