Skip to main content

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից | Երևանում և մարզերում կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը | Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Ջերմուկի Սառնասարը վերադարձնելու խնդիր էր դրված. Վարդանովը բացառիկ մանրամասներ է ներկայացնում | Ես ձեռքերիս ազատություն տալու սովորություն չունեմ, ապօրինի ձևով արգելել են իմ մուտքը Աժ | Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով | Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զnհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը. «Ուժեղ Հայաստան» | Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեի անշարժ գույքի վրա. հայցն ընդունվել է դատարանի վարույթ | Բնակչությանը հայրենիքից հեռացնելը և նրա մշակութային հետքը վերացնելը նույն գործընթացի երկու կողմերն են. Հովիկ Ավանեսով | «Շուտով հանդես ենք գալու խաղաղություն՝ առանց զիջումների, զիջումները դադարեցնելու ծրագրով»․ Տիգրան Աբրահամյան | Եղանակը Հայաստանում | Երևանյան դպրոցում 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածներ է հասցրել դասընկերոջը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացումը. լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի | Փաշինյանի որոշմամբ՝ ՌԴ Իրկուտսկի մարզից ՀՀ ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների համաձայնեցման հանձնաժողով կստեղծվի | «Հրապարակ». Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Լրահոս

«Արդարը պիտի ուրախանա Տիրոջով՝ հույսը դնելով նրա վրա». Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծնունդը (տեսանյութ)

Սիրելի ժողովորդ, Սուրբ ծննդյան ճրագալույց է, և ես ցանկանում եմ բոլորիդ Սուրբ Ծնունդը շնորհավորել Սաղմոսով: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սաղմոս 63: Զրպարտողների պատիժը

Աստված, երբ աղաչեմ քեզ՝ աղոթքս լսիր, թշնամու սարսափից փրկիր ինձ, թաքցրու ինձ չարագործների ամբոխից և անօրինություն գործողների բազմությունից: Նրանք սուսերի պես սրեցին իրենց լեզուները և իրենց աղեղները լարեցին դառն գործի համար՝ որպեսզի գաղտագողի նետահարեն սրտով շիտակներին, հանկարծակի նետահարեն նրանց՝ առանց երկյուղի: Նրանք զորացան իրենց չարախոսությամբ, մտածեցին իմ դեմ որոգայթ լարել, և ասացին՝ Տերը դա չի տեսնի, անօրինություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց և քննելուց: Թող մարդ մերձենա իր սրտի խորությամբ և Աստված թող բարձր լինի: Մանուկների նետարձակումները խոսեցին նրանց, նրանց լեզուները տկարացան, և բոլոր նրանց տեսնողները պիտի խռովվեն: Բոլոր մարդիկ վախեցան և պատմեցին Աստծու գործերը և հասու դարձան նրա արածներին: Արդարը պիտի ուրախանա Տիրոջով՝ հույսը դնելով նրա վրա, սրտով շիտակ բոլոր մարդիկ պիտի պարծենան նրանով:

Քրիոստոս Ծնավ և Հայտնեցավ

Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև