Skip to main content

Գագիկ Ծառուկյանից առնվազն 14,5 միլիոն դոլար են հափշտակել․ փաստաբան Երեմ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել | Իրավապահները բացահայտել են թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա | Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան | ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից | Երևանում և մարզերում կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը | Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Ջերմուկի Սառնասարը վերադարձնելու խնդիր էր դրված. Վարդանովը բացառիկ մանրամասներ է ներկայացնում | Ես ձեռքերիս ազատություն տալու սովորություն չունեմ, ապօրինի ձևով արգելել են իմ մուտքը Աժ | Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով | Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զnհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը. «Ուժեղ Հայաստան» | Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեի անշարժ գույքի վրա. հայցն ընդունվել է դատարանի վարույթ | Բնակչությանը հայրենիքից հեռացնելը և նրա մշակութային հետքը վերացնելը նույն գործընթացի երկու կողմերն են. Հովիկ Ավանեսով | «Շուտով հանդես ենք գալու խաղաղություն՝ առանց զիջումների, զիջումները դադարեցնելու ծրագրով»․ Տիգրան Աբրահամյան | Եղանակը Հայաստանում | Երևանյան դպրոցում 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածներ է հասցրել դասընկերոջը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Լրահոս

Ժամանակն է բաժակաճառային դիվանագիտությունից անցնելու պրագմատիկ դիվանագիտության

«Միասնական Վարդենիս» դաշինքի ղեկավար Դավիթ Շահնազարյանը գրում է.

Դեռևս տարեմուտին էի գրել ՄԱԿ-ի վախճանի և Եվրոմիության սնանկության մասին։Միջազգային իրավունքը վաղուց արդեն աղբանոց է նետված և այն կիրառելի է միայն թույլերի նկատմամբ՝ ուժեղների կողմից որպես գործիքակազմ կիրառելիս։Վենեսուելայում տեղի ունեցածը աննախադեպ էր՝ ընտրված նախագահին իր տիկնոջ հետ իրենց իսկ ննջասենյակից առևանգում են և տանում այլ պետություն, այլ պետության օրենքներով դատելու համար(ՌԴ-ում երևի հարց են տալիս, եթե այսպես կարելի էր, ապա ինչու են իրենք այսքան տարի մաշեցնող պատերազմ վարում Ուկրաինայում )։

Բուն գործողության հետ կապված բազմաթիվ հարցեր կան, ես հակված եմ մտածելու, որ այն գործարք էր։Թե 50 մլն․-ը դավաճանության համար, թե աշխարհաքաղաքական գործարքը, միևնույն է գործարք առաջարկողի համար գործարք է։Ընդամենը մեկ պրիմիտիվ հարց,ու՞ր էր ՀՕՊ-ը, անվտանգությունը, այդքան զանգվածեղ, մասիվ և բավականին աղմկոտ ուղղաթիռներն ինչպես <<չնկատեցին>>, երևի անգամ <<Игла>> չունեին․․․
Դե այդ ամենը մեզ չի վերաբերվում, չէ որ մենք խաղաղություն ենք կառուցում, խաղաղություն, որը կախված է բացառապես հարևան պետության բռնապետից։Ժամանակակից աշխարհում, որտեղ այլևս որևէ միջազգային նորմ չի գործում, անգամ ազդեցիկ խաղացողների երաշխավորությամբ կազմված պայմանագրերն են հօդս ցնդում, մեր խաղաղությունը երաշխավորված է հարևան բռնապետի կողմից։
Ժամանակն է բաժակաճառային դիվանագիտությունից անցնելու պրագմատիկ դիվանագիտության։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև