Skip to main content

6 ամյա երեխային ապտակած ուսուցչուհու նկատմամբ կիառվել է բացակայելու ագելք, պաշտոնավարման կասեցում | Հրшզենային վնասվածքով զինվոր է տեղափոխել Երևան | Ստացած աշխատավարձս այլևս չի բավարարում նախկին կարիքներս հոգալուն․ փոխքաղաքապետ | Ադրբեջանի իշխող կուսակցությունը քննադատել է Էրդողանի գլխավոր խորհրդականի և նրա կուսակցության պատգամավորների հայտարարությունները | ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան | 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում | Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալшնքի տակ․ հայտարարություն | Yandex Armenia-ն շարունակում է վերականգնել ծառայությունների աշխատանքը | Վարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց | «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից. Azatutyun.am | «Ադրբեջանը Շիկահողում 60 հեկտար անտառ է հատել». Յոլյանը պահանջում է բարձրաձայնել խնդիրը COP17-ում | Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը | Աշակերտը կրակել է տնօրենի և ուսուցչուհու վրա | Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել | ԱԺ-ն հաստատեց ՀԲ-ի 284,4 մլն դոլարի վարկը՝ արցախցիներին բնակարանային աջակցության համար

Լրահոս

Մենք մեր եկեղեցին պետք է ազատենք hերձվածից, մեր եկեղեցին պետք է վերադարձնենք ժողովրդին. Նիկոլ Փաշինյան

Մենք մեր եկեղեցին պետք է ազատենք հերձվածից, եկեղեցին պետք է վերադարձնենք ժողովրդին: Մենք այսօր արձանագրում ենք, որ այս հանգրվանից մեզ պետք է նորոգվել: Մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ մեր հարազատ սուրբ եկեղեցին ոմանք փորձ են անում` որպես հենման կետ, ՀՀ-ի դեմ գործելու համար: Շատ են ասում՝ թե կառավարությունը գործում է եկեղեցու դեմ, բայց կառավարությունը չի գործել, չի գործում և երբեք չի կարող գործել եկեղեցու դեմ, որովհետև կառավարությունը Հայաստանյայց Սուրբ Առաքելական եկեղեցու հետևորդ է: Այս մասին Ս. Աստվածածին Կաթողիկե եկեղեցու բակում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես՝ որպես ՀՀ ժողովրդի կողմից ընտրված վարչապետ՝ ասում եմ, որ մենք դա թույլ չենք տալու: Այն մարդիկ, ովքեր եկեղեցին հասցրել են այս կետին, այդ մարդիկ՝ հենց մեր եկեղեցու կարգի համաձայն, հերձված են դարձել: Այսօր եկեղեցու փաստացի պետը և իր վերնախավը՝ նեղ շրջապատը, պետք է արձանագրենք, որ աղանդավորական տրամաբանության մեջ են: Ըստ էության՝ մենք այսօր վերահաստատվում ենք, որպես առաջինը քրիստոնեությունը ընդունած պետություն: Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու պատարագի կարգում բազմիցս հնչում է հետևյալ նախադասությունը. «Խաղաղության համար Աստծուն աղաչենք»:

Այսօր շատ խորհրդանշական բան է տեղի ունեցել, մենք բոլորս երկար ժամանակ խաղաղության համար աղաչել ենք Աստծուն: Ի վերջո, եկել է այն պահը, երբ մենք հասկացել ենք, որ խաղաղության համար Աստծուն աղաչելուց զուգահեռ՝ մենք ինքներս պետք է մեր որոշումներով ու քայլերով ստեղծենք խաղաղություն:

Այսօր ՀՀ-ում ստեղծված է այդ խաղաղությունը, մենք այսօր քայլում էինք մեր Փրկչին ասելու, որ ի վերջո գնում ենք քո պատգամի հետևից, ոչ միայն աղաչում ենք խաղաղություն՝ այլև մենք ինքներս ստեղծում ենք այդ խաղաղությունը»,- նշել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև