Skip to main content

6 ամյա երեխային ապտակած ուսուցչուհու նկատմամբ կիառվել է բացակայելու ագելք, պաշտոնավարման կասեցում | Հրшզենային վնասվածքով զինվոր է տեղափոխել Երևան | Ստացած աշխատավարձս այլևս չի բավարարում նախկին կարիքներս հոգալուն․ փոխքաղաքապետ | Ադրբեջանի իշխող կուսակցությունը քննադատել է Էրդողանի գլխավոր խորհրդականի և նրա կուսակցության պատգամավորների հայտարարությունները | ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան | 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում | Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալшնքի տակ․ հայտարարություն | Yandex Armenia-ն շարունակում է վերականգնել ծառայությունների աշխատանքը | Վարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց | «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից. Azatutyun.am | «Ադրբեջանը Շիկահողում 60 հեկտար անտառ է հատել». Յոլյանը պահանջում է բարձրաձայնել խնդիրը COP17-ում | Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը | Աշակերտը կրակել է տնօրենի և ուսուցչուհու վրա | Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել | ԱԺ-ն հաստատեց ՀԲ-ի 284,4 մլն դոլարի վարկը՝ արցախցիներին բնակարանային աջակցության համար

Լրահոս

«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունն իրականացրել է Հայաստանի ոլորտային խնդիրների ուսումնասիրություն, ներկայացրել առաջարկներ և լուծումներ․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Ի սկզբանե մեր ազնվությունը ի ցույց ենք դրել։ 2024 թվականի սեպտեմբերին հայտարարել ենք  «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մեկնարկը։ Այս մասին ասել է  «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Անմիջապես մեկ շաբաթ հետո Հայաստանի առջև ծառացած ոլորտային խնդիրների ուսումնասիրություն, գրություն ենք տրամադրել իշխանություններին, ասել ենք սա խնդիրն է, սա լուծումը, սա էլ ակնկալող արդյունքը։

Իշխանություններից մեզ պատասխանում են, այո, դուք ճիշտ եք, շնորհակալություն, կիրականացնենք։

Սրան պետք է հաջորդի հաջորդ փուլը։ Բոլոր այսպիսի հարցադրումների հիման վրա մեր ընդհանուր Հայաստանի վերակառուցման դոկտրինի կազմում, որը մենք կազմել ենք, այդ թվում դրա համար հիմք է հանդիսացել իմ դոկտորական աշխատանքը՝ «Հայաստանի տնտեսության վերականգնման», որը դարձել է  քաղաքական ծրագիր։

Քաղաքական ծրագիրն արդեն պետք է գնա փորձարկումների շրջան և մարդկանց հետ երկխոսության շրջան։ Ու մենք հայտարարեցինք, որ հասարակական-քաղաքականից տրանսֆորմացնում ենք մեր գործունեությունը քաղաքական-հասարակականի։ Այսինքն՝ խոսույթը կառավարության հետ փոխարինում ենք խոսույթ ժողովրդի հետ։ Ինչու, որովհետև կառավարությունը չի կարող ոչինչ անել, անգործունակ է, անկարող է։

Հետևաբար ժողովրդին մենք պետք է ներկայացնենք՝ ինչպես ինչը կարող էր զարգանալ, որ այս կառավարության հանցավոր անգործության արդյունքում չի զարգացել»,-ասել է  նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև