Skip to main content

Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան

Լրահոս

Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է․ կրшկոցներ և հրետшկnծություն է հայաբնակ թաղամասերի հարևանությամբ. Մարիա Գաբրիելյան

Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է։ Այս մասին Փաստինֆոյին հայտնել է Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։ Նրա փոխանցմամբ՝ քաղաքը երեկվանից հանդարտ չէ.  քրդական ուժերի և իշխանությունների միջև ընթացող վերջին բանակցություններն, ըստ էության, արդյունք չգրանցեցին և քրդական կողմը դիմել է ռազմական գործողությունների։

Գաբրիելյանի խոսքով՝ այս պահին քաղաքում շարունակվում են ինտենսիվ կրակոցները, կիրառվում են հրաձգային զենքեր և հրետանի։ Նա ընդգծում է, որ քրդական երկու շրջաններ անմիջապես հարակից են հայաբնակ թաղամասերին, ինչի պատճառով ռազմական գործողությունները զգալիորեն ազդում են նաև հայկական համայնքի վրա։

Նրա տեղեկացմամբ՝ առավոտյան իրավիճակը հարաբերականորեն խաղաղ էր․ հայկական համայնքը մասնակցել է սովորական կարգով անցկացվող պատարագին, թեմակալ առաջնորդը ընդունել է հավատացյալների շնորհավորանքները։ Սակայն, կեսօրին մոտ իրավիճակը կտրուկ փոխվել է, և ներկայումս քաղաքը գրեթե ամայի է։

«Կեսօրից հետո արդեն նահանգապետի կողմից հայտարարվել է, որ փակ կմնան դպրոցներն ու պետական հաստատությունները և կարգադրվել է հնարավորինս հեռու մնալ քրդական թաղամասից, տանից դուրս գալն արգելված չէ, սակայն, խորհուրդ է տրվում զգույշ լինել»,-տեղեկացրել է Մարիա Գաբրիելյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև