Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

«Իրավիճակն աննորմալ էր». Տեր Հայկի համար անհասկանալի է՝ ինչու ոստիկանությունը որևէ քայլ չարեց, որ Թալինի եկեղեցում ապօրինություն տեղի չունենա

Երեկ Արագածոտնի մարզպետարանի և Թալինի համայնքապետարանի աշխատակիցները, ոստիկանության ծառայողների աջակցությամբ, խոչընդոտեցին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հայկին մատուցել Սուրբ և Անմահ Պատարագ՝ Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Հայտնության Տոնի առիթով:

Պարտադիր է, որ տաղավար տոնի պատարագը եկեղեցու հոգևոր հովիվը մատուցի, պատարագը, սակայն, մատուցեց Արամայիս Թախմազյանը՝ նախկին հոգևորական Տեր Թադեն։

Որպեսզի բախումներ չլինեին, եկեղեցու օրինական սպասավորները հեռացել էին եկեղեցուց ու Սուրբծննդյան պատարագը մատուցել էին Մաստարայի եկեղեցում։

Տեր Հայկն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, թե իր համար անհասկանալի էր՝ ինչու ոստիկանները որևէ քայլ չձեռնարկեցին, որ եկեղեցում կարողանային Սուրբծննդյան պատարագ մատուցել։ Փաստացի, Սուրբծննդյան պատարագը ոստիկանների թողտվությամբ է խոչընդոտվել։

«Իրավիճակն աննորմալ էր, որևէ կերպ չեմ կարողանում ընդունել»,- նշեց Տեր Հայկը։

Տեր Հայրը վստահ է՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին միշտ ուժեղ է, կարողանալու է հաղթահարել այս դժվար օրերը։

Տեր Հայկը պնդում է՝ կարգալույծ քահանան իրավունք չունի պատարագ մատուցելու, այդ պատարագն իր մեջ հոգևոր խորհուրդ չունի։

Արագածոտնի թեմում լավատես են, որ թեմի առաջնրոդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ազատության մեջ կլինի։

«Մենք սպասում ենք մեր Սրբազան Հորը»,- հավելեց Տեր Հայկը։

Նշենք, որ Թալինի եկեղեցում ապօրինություն տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 31-ին. ՔՊ-ական Տավրոս Սափեյանն ու Արամայիս Թախմազյանը կրկին թույլ չէին տվել, որ եկեղեցու օրինական սպասավորները կատարեն Նռնօրհնեքի ծեսը։ Կեղծ ծեսից հետո են միայն Տեր Հայկն ու Տեր Փառենը հավատավոր հայ ժողովրդին օրհնված նուռ բաժանել։

Այս միջադեպին կալանավայրից արձագանքել էր նաև Մկրտիչ Սրբազանը։

«Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի և կարգալույծ Արամայիս Թախմազյանի կողմից կազմակերպված, իսկ իրավապահ մարմինների անմիջական հովանավորչությամբ իրականացված այս գործողությունը հանդիսանում է կոպիտ ապօրինություն, իշխանական կամայականության և հակաեկեղեցական մտածողության վտանգավոր դրսևորում, երբ սրբապղծությունն ու բռնությունը փորձում են ներկայացնել որպես «օրինական գործողություն»»,- նշել էր Սրբազան Հայրը։

Մկրտիչ Սրբազանը կոչ էր արել հավատավոր ժողովրդին և նվիրյալ հոգևորականներին՝ չտրվել սադրանքներին, բայց նաև երբեք չհրաժարվել ճշմարտությունից, մնալ խաղաղ, սակայն հաստատուն, համբերատար, սակայն անզիջում։

«Հայ Եկեղեցին չի վախեցել անցյալում և չի վախենա նաև այսօր»,- նշել էր Սրբազան Հայրը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031